News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, Բայդենի վարչակազմի գլխավոր առաջնահերթությունը միջազգային առավելագույն աջակցության ապահովումն էր՝ Մոսկվային պատժելու եւ մեկուսացնելու նպատակով։ Պարզ է, որ այս ռազմավարությունն անհաջողություն է կրել ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս եւ Արեւելյան Ասիայում Վաշինգտոնի ռազմական դաշինքներում։ «Գլոբալ Հարավը» ցուցադրաբար չի զբաղեցնում որեւէ մեկի կողմը ռուս-ուկրաինական հակամարտությունում՝ ի մեծ հիասթափություն ԱՄՆ վարչակազմի, գրել է The National Interest-ը։

«ԱՄՆ պաշտոնատար անձինք վատ են արձագանքել Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի կարեւոր տերությունների քվազիչեզոք դիրքորոշմանը։ Վարչակազմի առաջնորդները (ինչպես նաեւ Կոնգրեսի կարեւոր անդամները)  էլ ավելի համառ են դարձել, չար ու անգամ վրեժխնդիր՝ դրանով իսկ ավելի օտարելով այդ երկրներին։ Վաշինգտոնի դիրքորոշումը Չինաստանի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի հանդեպ ընդգծում է քաղաքականության հմուտ չլինելը։

Ամենամեծ հարվածը վարչակազմի համար Չինաստանի եւ Հնդկաստանի աջակցությունը չստանալն էր։ Ճնշման (եւ անգամ ծածուկ սպառնալիքների) խորացումը տեղից չշարժեց նրանց կառավարություններին։ Չինաստանի հետ համագործակցության մակարդակը, ներառյալ համատեղ զորավարժությունները Մոսկվայի հետ, ավելացել են... Պեկինը  ոչ մի նշան չի ցուցաբերում, որ կմիանա պատժամիջոցների ռեժիմին, որը գլխավորում է ԱՄՆ-ը։

Միացյալ Նահանգները տրամաբանորեն պետք է հետին պլան մղեր այլ տարաձայնությունները, որոնք ուներ Չինաստանի հետ, եթե Վաշինգտոնը ցանկանում էր հասնել  ավելի սերտ համագործակցության ռուսական խնդրի հարցում։ Դրա փոխարեն վարչակազմը եւ նրա դաշնակիցները Կոնգրեսում սրեցին երկկողմ լարվածությունը շատ հարցերում։ Միջադեպերից մեկը այս ամռանը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի սադրիչ այցն էր Թայվան։ Նախագահ Ջո Բայդենի բազմակի հայտարարություններն այն մասին, թե Միացյալ Նահանգները  պարտավորվել է պաշտպանել Թայվանին կղզու վրա հարձակման դեպքում, չնայած Թայվանի հետ հարաբերությունների մասին 1979թ. օրենքը նման պարտավորություն չի պարունակում, նույնպես բորբոքեել է երկկողմ հարաբերությունները։ Միացյալ Նահանգները նույնիսկ չի դադարեցրել ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի արագ ավելացումը Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածում, որպեսզի նվազեցնի լարվածությունը։

Իբր այս միջոցները քիչ էին Պեկինին վանելու համար, հոկտեմբերի սկզբին վարչակազմը եկավ այն եզրահանգման, որ եկել է հարմար պահը, որպեսզի հարված հասցնի Չինաստանի տնտեսությանը՝ մասշտաբային տեխնոլոգիական սահմանափակումներ մտցնելով։ Նոր միջոցով Չինաստանին արգելվում է օգտագործել ԱՄՆ գործիքների կիրառմամբ պատրաստված կիսահաղորդչային չիպերը՝ աշխարհի որ մասում էլ որ լինի։ Սա ամենակոշտ տնտեսական միջոցն է, որը երբեւէ կիրառվել է Պեկինի դեմ դիվանագիտական հարաբերությունների կարգավորումից հետո։ Bloomberg-ի վերլուծությունը դա բնութագրել է որպես «հարված չինական տեխնոլոգիական արդյունաբերության ծնկին՝ նրան զրկելով առաջավոր չիպերից եւ դրանց արտադրության միջոցներից, որոնք կենսականորեն կարեւոր են ամեն ինչի համար՝ սմարթֆոններից մինչեւ անվարորդ ավտոմեքենաներ»։

Պարզ չէ, թե արդյոք  այս թշնամական քայլերը բացառիկ պատասխանն էին հակառուսական կոալիցիային միանալու Չինաստանի հրաժարմանը, քանի որ երկկողմ անհամաձայնությունները տարիների պատմություն ունեն։ Բայց ռուս-ուկրաինական պատերազամում Պեկինի չեզոքության հարցում վրդովմունքը հաստատ գործոններից մեկն է։ Համենայն դեպս, ժամանակն ընտրված էր ոչ ճիշտ, եւ այնա ավելի շուտ նվազեցնում, քան ավելացնում էր այն հավանականությունը, որ Չինաստանը կարող է Պուտինին դեմ հանդես գալ։

Վաշինգտոնի մոտեցումը Սաուդյան Արաբիային՝ Ռուսաստանի դեմ Էր Ռիադի քաղաքականության հարցում, ավելի ճարտար չէր։ 2022թ. ամռանը Բայդենն անձամբ պնդում էր, որպեսզի Սաուդյան Արաբիայի կառավարությունը ավելացնի նավթարդյունահանումը, որպեսզի թուլացնի ճնշումը էներգակիրների առանց այդ էլ խիստ բարձր գների վրա, որոնք խափանում էին ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների տնտեսությունը։ (Սաուդյան Արաբիայից եւ ՕՊԵԿ-ի այլ երկրներից նավթի ներհոսքի ավելացման կողմնակի առավելությունն այն հավանականությունն  էր, որ այդ քայլը կօգնի զսպել բենզինի գները Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ)։ Բայց արդյունահանումն ավելացնելու փոխարեն Էր Ռիադը եւ ՕՊԵԿ-ի նրա գործընկերները հոկտեմբերի սկզբին որոշեցին կրճատել արդյունահանումը 10 տոկոսով։

Ե՛վ վարչակազմը, ե՛ւ Էր Ռիադի քննադատները Կոնգրեսում կատաղության մեջ էին, իսկ Բայդենի արտաքին քաղաքական թիմը Սաուդյան Արաբիային մեղադրեց Ռուսաստանին «միանալու» մեջ։ Հոկտեմբերի կեսին  Բայդենը նախազգուշացրեց, որ սաուդցիները կբախվեն «հետեւանքների»՝ նավթարդյունահանումն ավելացնելու Վաշինգտոնի կոչերն անտեսելու համար։ Կոնգրեսում նախագահի դաշնակիցներից ոմանք  առաջարկեցին ընդունել օրենք թագավորությանն ամերիկյան զենքի վաճառքը դադարեցնելու մասին։ Ի տարբերություն պատժամիջոցների, որոնք մտցվեցին Չինաստանի դեմ, որտեղ դրդապատճառներն այնքան էլ հասկանալի չէին, հակասաուդյան տրամադրությունների բռնկումն ինչպես Սպիտակ տանը, այնպես էլ Կոնգրեսում ակնհայտորեն կապված էր այն բացասական ազդեցության հետ, որը արդյունահանման կրճատումը կգործեր Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի գլխավորած քաղաքականության վրա։

Վաշինգտոնը խորապես վրդովված է ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի՝ Թուրքիայի ենթադրյալ դավաճանությունից։ Անկարան շեղվել է Վաշինգտոնի քաղաքականությունից, հատկապես ռուսական էներգառեսուրսների ատահանման հանդեպ պատժամիջոցների առումով։ Գրեթե ամենասկզբից Թուրքիան առաջնահերթ ուշադրություն էր հատկացնում Ուկրաինայում պատերազմն արագ ավարտելուն, այլ ոչ թե հարկադրման փորձերին, որպեսզի թուլացնեն եւ նվաստացնեն Ռուսաստանը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քանիցս առաջարկել է հանդես գալ միջնորդի դերում։

Էրդողանն ավելի անկեղծ է դառնում Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մոտեցումը քննադատելիս։ Սեպտեմբերի սկզբին նա դեմ է հանդես եկել դաշինքի երկու այլ անդամներին՝ Մոսկվայի հանդեպ բազմակի սադրանքների առումով։ Եվ հակառակը, ողջունել  եւ հայտարարել է իր մտադրության մասին՝ շարունակելու Անկարայի ավելի «հավասարակշռված» քաղաքականությունը։ Մոսկվայի հետ շարունակվող «խաղերի» դրսեւորումներից մեկը  դարձավ հոկտեմբերի սկզբին Ռուսաստանին հրավիրելը՝ կառուցելու երկրորդ ատոմակայանը Թուրքիայում՝ ի հեճուկս ԱՄՆ-ի ցանկությունների։

Անկարան նաեւ դեմ չէ շահույթ ստանալ էներգակիրների գների կտրուկ աճից, ինչը պայմանավորված է արեւմտյան պատժամիջոցներով։ Թուրքիան իրեն ներկայացնում է որպես կարեւոր խաղացող էներգետիկայի հարցերում, հատկապես հանդես գալով որպես միջնորդ ռուսական նավթի արտահանման մարքեթինգում, հաճախ այն վաճառելով ՆԱՏՕ-ի մյուս անդամներին էական հավելավճարով։ Բայդենի վարչակազմը շարունակում է ուժեղացնել ճնշումը Էրդողանի կառավարության վրա, որպեսզի այն դադարեցնի Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի պատժամիջոցներին խոչընդոտելը, բայց առանց տեսանելի արդյունքի։

Այս ամենի մեղքի մեծ բաժինը վարչակազմինն է։ Նախագահն ու նրա խորհրդականներն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկել Ուկրաինայի պատերազմից մի քանի շաբաթ առաջ եւ հետո, որպեսզի համոզվեն, որ կարեւոր տարածաշրջանային դերակատարները համաձայն կլինեն Վաշինգտոնի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու եւ նրան մեկուսացնելու կոչերին։ ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս աջակցության բացակայությունը, թերեւս, ցնցել է ամերիկացի պաշտոնյաներին։

Այնպիսի կարեւոր խաղացողների սիրաշահելու փոխարեն, ինչպիսի են Չինաստանը, Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան, վարչակազմն ու նրա դաշնակիցները Կոնգրեսում պահանջում են, որպեսզի այդ երկրները ենթարկվեն ԱՄՆ-ի ցանկություններին։ Վարչակազմի ղեկավարներն անգամ չեն ցանկացել երկրորդ պլան ուղարկել Պեկինի, Էր Ռիադի եւ Անկարայի հանդեպ ընթացիկ հավակնությունները, որպեսզի լավացնեն նրանց հետ ավելի սերտ համագործակցությունը Ռուսաստանի հարցում։ Դրա փոխարեն ե՛ւ Սպիտակ տունը, ե՛ւ Կոնգրեսի ղեկավարները միջոցներ են ձեռնարկել, որոնք սրել են լարվածությունն այդ կառավարությունների հետ հարաբերություններում։ Այս գործընթացը արտաքին քաղաքականության բանիմաց չլինելու քրեստոմատիական օրինակ է դարձել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ