News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ նկարիչների, այդ թվում՝ Սեզանի, Սյորայի եւ Վան Գոգի գործերը Christie's-ի երկօրյա աճուրդում վաճառվել են ռեկորդային՝ 1,6 մլրդ դոլարով, աճուրդի էր հանվել Microsoft-ի հանգուցյալ հիմնադիր Փոլ Գ. Ալենի հարուստ հավաքածուն։

Արվեստի բոլոր 155 ստեղծագործությունները, որոնք աճուրդի էին հանվել չորեքշաբթի եւ հինգշաբթի Նյու Յորքում, վաճառվել են, ընդ որում՝ հինգ կտավ վաճառվել է ավելի քան 100 մլն դոլարով։

Պուանտիլիստ Ժորժ Սյորայի «Les Poseuses, Ensemble (Petite version)» կտավը վաճառվել է 149,2 մլն դոլարով։

Աճուրդի հետաքրքիր պահերից են դարձել Փոլ Սեզանի «Սենթ Վիքթուար լեռը» կտավը, որը վաճառվել է 137,8 մլն դոլարով, եւ Վան Գոգի «Վերժեն թեյախոտով» բնանկարը, որը վաճառվել է 117,2 մլն դոլարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ