
Տեխասի բնակչուհին մահապատժի է դատապարտվել հղի կնոջը սպանելու եւ զոհից պտուղը հանելու համար։
29 ամյա Թեյլոր Ռենե Պարկերի մահվան դատավճիռը կայացնելուց առաջ երդվյալ ատենակալները մոտ 2 ժամ խորհրդակցել են, հաղորդում է TXK Today-ը։
Պարկերը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերին 21-ամյա Ռեյգան Միշել Սիմոնս-Հենքոքի եւ նրա փոքր դստեր սպանության մեջ։
Սիմոնս-Հենքոքի մայրը՝ Ջեսիկա Բրուքսը, Պարկերին «մսի կտորից չար դեւ» է անվանել։
«Իմ երեխան ողջ էր, դեռ պայքարում էր իր երեխայի համար, երբ դուք նրան պատռեցիք եւ երեխային հանեցիք փորից», — ասել է վշտահար մայրը։
Դատախազությունը հայտարարել է, որ Պարկերը կեղծել է իր հղիությունը՝ օգտագործելով մանրամասն մտածված սխեմա, որպեսզի իր սիրելիին չհեռանա իրենից։
Նա կեղծ փոր է կրել, կեղծել է ՈւՁՀ տվյալները, համացանցում գրել է իր հղիության մասին եւ անգամ երեկույթ է կազմակերպել կեղծ երեխայի սեռը բացահայտելու համար։
2020 թվականի հոկտեմբերի 9-ին Պարկերը մուրճով ջարդել է Սիմոնս-Հենքոի գանգը եւ դանակով ավելի քան 100 հարված հասցրել՝ մինչեւ նրա արգանդից երեխային հանելը։
Պարկերը փախուստի է դիմել նորածին աղջկա հետ, որն ավելի ուշ մահացել է։