News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ութոտնուկները միմյանց վրա խեցեմորթներ են նետում՝ հարաբերությունները պարզելու նպատակով։ Ստորջրյա տեսախցիկները գրանցել են ավելի քան 11 դեպք, երբ ութոտնուկները միմյանց վրա տիղմ կամ խեցեմորթներ են նետել Ավստրալիայում, Ջերվիս-Բեյում։

Մոտ 24-ժամյա տեսագրությունները նկարահանվել են 2014 եւ 2015թթ., բայց միայն հիմա են լիովին ուսումնասիրվել։ Հետազոտողների թիմը, որն ուսումնասիրել է նրանց վարքագիծը, իր եզրահանգումները հրապարակել է Plos One-ում։

Թխպոտ (կամ սովորական սիդնեյյան) ութոտնուկը (Octopus tentricus) ապրում է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ափամերձ ջրերում։ Այն ունի ժանգոտ-դարչնագույն երանգ եւ սպիտակ աչքեր։ Ավստրալական թանգարանի տվյալներով՝ ութոտնուկները հիմնականում սնվում են կակղամորթներով, բայց կան փաստագրված դեպքեր, երբ նրանք կերել են իրենց տեսակի ներկայացուցիչներին։

Տեսահոլովակներում ութոտնուկ կակղամորթ գլխոտանիները նյութ են հավաքում ծովի հատակից՝ տիղմ կամ խեցեմորթներ, իսկ հետո այն անցկացնում են ջրի միջով՝ սիֆոնի եւ շոշափուկների միջոցով։ Ավելի վաղ տեսել էին, թե ինչպես են ութոտնուկներն ավազ կրակում իրենց սիֆոնային խողովակով, բայց չեն եղել դեպքեր, որ միմյանց վրա ծովային խեցեմորթներ նետեն։

Հետազոտողները հայտնաբերել են, որ ութոտնուկները ստիպված են եղել իրենց սիֆոններն անսովոր դիրքի բերել, որպեսզի կարողանան նետել հավաքած նյութը, ինչը նշում է այն մասին, որ նրանք դա արել են մտածված կերպով։

Նետումների մոտ կեսն արվել է այլ ութոտնուկների հետ փոխգործակցության ժամանակ։ Նետումների միայն 17 տոկոսն է հասել նպատակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ