News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կիպրոսի՝ Թուրքիայի օկուպացրած հյուսիսային մասը դարձել է «դիտորդ» Թյուրքական պետությունների կազմակերպությունում։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն։

«Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն ընդունվել է որպես Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդ»,- ասել է Չավուշօղլուն, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կիպրոսը դե-ֆակտո բաժանված է հունական ու թուրքական համայնքների միջեւ 1974-ից՝ Թուրքիայի զինված ներխուժումից հետո, որը հրահրվել էր Կիպրոսում պետական հեղաշրջմամբ եւ կղզու՝ Հունաստանին միանալու ձգտման փորձով։ Օկուպացվել է կղզու տարածքի 37 տոկոսը, որտեղ 1983թ. հռչակվել է այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»։ Այն ճանաչել է միայն Թուրքիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ