News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն կրկին Երեւանին եւ Բաքվին կոչ է անում մեղմել իրենց հռետորաբանությունը եւ խուսափել լարվածության ցանկացած ավելորդ էսկալացիայից։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ։

«Այս շաբաթ լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարին։ Այս առիթով ԵՄ-ն հիշում է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության բոլոր հայ եւ ադրբեջանցի զոհերին։ Լիովին գիտակցելով այս ծանր ժառանգությունը՝ երկու կողմերին կոչ է անում շրջել թշնամության էջը եւ շարունակել հաշտության ուղղությամբ ջանքերը՝ հետագա անհարկի մարդկային զոհերն ու վնասները կանխելու համար:

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից տարաձայնությունները հաղթահարելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բազմաթիվ քայլերը։

ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց մշտական մասնակցությունը տարբեր մակարդակներում եւ տարբեր ձեւաչափերով ընթացիկ բանակցություններում:

Թեեւ այս բանակցությունները, անկասկած, բարդ են եւ ժամանակ կպահանջեն, չափազանց կարեւոր է պահպանել ներքին մղումը, պայմանավորվել առաջընթացի կոնկրետ քայլերի մասին եւ ապահովել անվտանգ, հուսալի եւ բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց:

Դեռեւս անկայուն իրադրությունում, երբ վերջին 30 տարիների վերքերը հեռու են ապաքինվելուց, ԵՄ-ն կրկին կողմերին կոչ է անում մեղմել իրենց հռետորաբանությունը եւ խուսափել լարվածության ցանկացած ավելորդ էսկալացիայից, այդ թվում՝ զերծ մնալով միմյանց նկատմամբ սպառնալիքներից եւ մեղադրանքներից,  ռազմական սադրանքներից ու գործողություններից։

ԵՄ-ն այսուհետ նույնպես ակտիվ կարձագանքի երկու կողմերի ցանկություններին եւ կաջակցի բոլոր առկա խնդիրների համապարփակ եւ արդար կարգավորմանն ուղղված նրանց աշխատանքին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի,  ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ջանքերի, ինչպես նաեւ ԵՄ այլ մեխանիզմների շնորհիվ»,- նշված է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը հեռանկարում...
Մեզ գոհացրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը. Բերքաբերի բնակիչ
32 տարի է 850 հեկտար հողամաս թուրքի ձեռքին է, ո՞վ եկավ ասաց, ինչու է այդպես: Հիմա գլխացավանք ենք սարքել, ասում ենք՝ Ոսկեպար, Ոսկեպար: Էդ որտե՞ղ էին էդ…
Ֆրանսիան Ադրբեջանից ուզում է պարզաբանում ստանալ
Ֆրանսիան հիշեցնում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը...
Փաշինյանն ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիեւի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Պետրոսյան
Գյուղացիներն ասացին, որ պրոցեսն այս պահին կանգ է առնում. այսինքն Նիկոլ…
Ամենաշատ