Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը 52 տարի սպասում է Եվրամիության դռների մոտ եւ պատրաստ է անհրաժեշտ պատասխանը տալ, երբ ժամանակը գա։
«Մեզ 52 տարի ստիպել են տառապել ԵՄ դռների մոտ։ Դեռ շարունակում են նույնն անել», —ասել է Էրդողանը՝ խոստանալով, որ Անկարան կպատասխանի, «երբ ժամանակը կգա»։
Գործակալությունը նշում է, որ Թուրքիան ԵՄ հետ ասոցացման պայմանագիր է կնքել 1963 թվականին, իսկ 1987-ին պաշտոնապես հայտարարել է միության անդամ դառնալու ցանկության մասին։ Այնուամենայնիվ, Անկարային ԵՄ ընդունելու մասին բանակցութւունները սկսվել են միայն 2005-ին, ընդ որում գործընթացը մի քանի անգամ ընդհատվել է կողմերի տարաձայնությունների պատճառով։