News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը կվերածեն Իրանի դեմ պայքարի գործիքի։ Այն ուժերը, որոնք հովանավորել են Ալիեւին Արցախի գրավման հարցում, պահանջում են վերադարձնել պարտքերը՝ հարաբերությունները Թեհրանի հետ սրելու միջոցով, ուստի նրանք Ադրբեջանին կստիպեն Իրանի դեմ գնալ։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման շրջանակներում ասաց իրանագետ Հարութ Առաքելյանը։

Նրա խոսքով, Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ նմանատիպ երկրները, չկարողանալով ստեղծել պետականություն, գլոբալ խաղում գործիք են դառնում խոշոր խաղացողների ձեռքում, որոնք վաղ թե ուշ պայմանավորվում են, իսկ փոքր երկրները տառապում են։

«Հայաստանում, օրինակ, կազմակերպեցին «ժողովրդավարական հեղափոխություն», իսկ որոշ ժամանակ անց եկավ Փելոսին եւ Ավարայրի ճակատամարտին նվիրված կտավի ֆոնին հայտարարեց դեմոկրատական եւ ավտորիտար երկրների միջեւ բախումների մասին։ Այսինքն՝ մենք, ըստ նրա, պետք է լինենք ժողովրդավարական դաշինքում, իսկ «ավտորիտար» Իրանը կխաղա մեր դեմ։ Մոտավորապես այդպես են այսպիսի երկրները գործիք դառնում ԱՄՆ-ի ձեռքին»,- հավելեց Առաքելյանը։

Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը որեւէ դեր չի խաղում, քանի որ այլ ծրագիր է իրականացվում, ուստի իրավիճակը պետք է լարված մնա՝ ելնելով հիմնական խաղացողների շահերից։

«Համաշխարհային հեգեմոնը իր ազդեցության թուլացման դեպքում պատերազմ է սանձազերծում եւ, խաղաթղթերը խառնելով, փորձում է խաղից հաղթող դուրս գալ կամ գոնե ձգել ժամանակը»,- եզրափակեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ