News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսի մարդու իրավունքների իրավիճակի միջազգային վերահսկողության կոմիտեն (Հայաստանում կոմիտեի ներկայացուցիչն է Հելսինկյան ասոցիացիան) սեպտեմբերի  5-ին Երեւանում Բելառուսի դեսպանատան դիմաց կազմակերպում է ակցիա` ի պաշտպանություն Ալես Բելյացկու:

Այդ օրը ժամը 14:00-15:00  Երեւանում Բելառուսի դեսպանատան դիմաց կկազմակերպվի պիկետ` իրավապաշտպանին ազատ արձակելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով:

Ակցիաները ի պաշտպանություն Ալես Բելյացկու միաժամանակ կկազմակերպվեն մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Ղրղզստանում:

Նշենք, որ  սեպտեմբերի 5-ին լրանում է «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկու ձերբակալման մեկ ամիսը: Բելառուսի իշխանությունները նրան ձերբակալել են ակնհայտ քաղաքական շարժառիթներով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով, սակայն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները այդ քայլը գնահատել են  իբրեւ իշխանությունների վրեժը Բելյացկու իրավապաշտպան գործունեության համար:

Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը Բելյացկուն ճանաչել է խղճի գերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ