News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Թուրքիան 2022 թվականի սկզբից 30%-ով ավելացրել է ձմեռային պարագաների եւ վերմակների մատակարարումները Եվրոպա՝ տարածաշրջանում էներգետիկ ճգնաժամի ֆոնին, գրում է Yeni Şafak-ը։

«Վերջին տասը ամիսների ընթացքում դեպի Եվրոպա արտահանումն աճել է 30%-ով։ Ձմեռային ապրանքների մեծ մասը մենք վաճառում ենք Եվրոպային: Միայն վերմակների արտահանումն աճել է 12%-ով եւ հասել 53 միլիոն դոլարի»,- ասել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչ Ռեֆիկ Ջեյլանը։

Նրա խոսքով, իր ընկերության շրջանառությունը վերջին հինգ ամիսների ընթացքում անընդհատ աճում է։ Պատվերների մեծ մասը գալիս է Եվրոպայից, եւ մոտեցող ցուրտ եղանակի ֆոնին դրանք անընդհատ աճում են։

Շուկայի փորձագետները համակարծիք են այն հարցում, որ տարեսկզբից ձմեռային ապրանքների եւ վերմակների ոլորտում դեպի Եվրոպա վաճառքի աճ է գրանցվել: Իսկ ամենից շատ տաք հագուստը առաքվում է Գերմանիա։ Գնումները սկսել են աճել Հունաստանում եւ Լեհաստանում:

Օգոստոսի վերջին Business Insider-ը գրել էր, որ եվրոպացիները, հակառակ շոգ եղանակին, սկսել են ակտիվորեն գնել շարժական տաքացուցիչներ եւ էլեկտրական վերմակներ։ Հրատարակության համաձայն՝ գազի մատակարարումների կրճատումը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի, եւ որոշ եվրոպացիներ այս ձմռանը տաքանալու եղանակներ են փնտրում՝ անջատելով իրենց տների ջեռուցման համակարգերը։ Օրինակ՝ Գերմանիայում հաճախորդներն այս տարվա առաջին կիսամյակում 35%-ով ավելի շատ ջեռուցիչներ են գնել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ