News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանցի օրենսդիրների խումբն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի  մեկնաբանությանը Ադրբեջանի սահմաններից դուրս ապրող հայրենակիցների լեզվական իրավունքների մասին, ինչն Իրանում ընկալվել է որպես բացահայտ ակնարկ Իրանում ապրող մեծաքանակ ադրբեջանցիների մասին, գրել է Tehran Times-ը։

Պատգամավոր Սեյեդ Ալբորզ Հոսեյնին Ալիեւին հիշեցրել է այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետությունն ինքը անջատվել է Իրանի կազմից Գյուլիստանի պայմանագրով։

«Ադրբեջանի նախագահը նկատառումներ է հայտնել թյուրքերով բնակեցված տարածքների մասին։ Ես նրան առաջարկում եմ կարդալ Գյուլիստանի պայմանագիրը, որպեսզի հասկանա, թե ինչ տարածք որ տարածքից է բաժանվել։ Այդ նկատառումները հարեւան երկրների տարածքային ամբողջականության մասին տեղին չեն»,- ասել է Հոսեյնին։

Նկատառումները հնչել են ի պատասխան Ալիեւի ոչ միանշանակ հայտարարության, որն արել է Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթաժողովում։ «Թյուրքական աշխարհը կազմված է ոչ միայն անկախ թյուրքական պետություններից, նրա աշխարհագրական սահմաններն ավելի լայն են։ Կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ կազմակերպության շրջանակում ուշադրություն դարձնելու այնպիսի հարցերի, ինչպիսին են ԹՊԿ-ի կազմի մեջ մտնող երկրների սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների ձուլման կանխումը եւ իրավունքների, անվտանգության եւ ազգային ինքնության պաշտպանությունը»,- ասել է Ալիեւը։ «Թյուրքական աշխարհի երիտասարդ սերունդը պետք է հնարավորություն ունենա սովորել մայրենի լեզվով այնտեղ, որտեղ ապրում է։ Ցավոք, 40 մլն ադրբեջանցիների մեծ մասը, որոնք ապրում են Ադրբեջանի սահմաններից դուրս, զրկված է այդ հնարավորություններից։ Թյուրքական պետությունների սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների մայրենիով ուսման հարցը միշտ պետք է լինի կազմակերպության օրակարգում։ Այս ուղղությամբ պետք է անհրաժեշտ քայլեր արվեն... Մենք կշարունակենք  մեր ջանքերը, որպեսզի մեր հայրենակիցները, որոնք ճակատագրիի բերումով բաժանված են ադրբեջանական պետությունից, պահպանեն լեզուն, ավանդույթները եւ մշակույթը, հավատարիմ մնան ադրբեջականանության գաղափարներին եւ երբեք չխզեն կապերը պատմական հայրենիքի հետ»։

Հոսեյնին ասել է, որ Ալիեւի նկատառումներն անիրատեսական են, եւ Ադրբեջանը կլիներ Իրանի մի մասը, եթե չլիներ Գյուլիստանի պայմանագիրը։ Նա նաեւ կոչ է արել Իրանի արտաքին գործերի նախարարությանը եւ Մեջլիսին՝ արձագանքել այդ արտահայտություններին։

Ալի Նիկզադը նշել է, որ «թոռը չի կարող մերժել պապին», եւ Ադրբեջանի նախագահի նկատառումներն անհիմն են։

Պատգամավոր Մոհամադ Ռեզա Միրթաջուդինին Նախիջեւանը միացնելու կոչ է արել։ Նա ասել է, որ Ալիեւը նկատառումներ է հայտնել, որոնք դուրս են գալիս նրա հնարավորությունների շրջանակներից, եւ նրան մեղադրել է պատմությունը չիմանալու մեջ։ «Ուշադրություն դարձրեք, որ Ադրբեջանը է առանձնացել Իրանից, ոչ թե հակառակը»,- հիշեցրել է նա Ալիեւին։

Պատգամավոր Մահմուդ Ահմադի Բիգխաշը քննադատել է Ալիեւին՝ հերքելով Ադրբեջանի «համառ նկատառումները» եւ «շարունակվող լկտիությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ