News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Թուրքիան հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի ցավակցությունները Ստամբուլի Իսթիկլալ պողոտայում ահաբեկչությունից հետո, ասել է հանրապետության ՆԳՆ-ի ղեկավար Սուլեյման Սոյլուն, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք գիտենք, թե որտեղ է կոորդինացվել հարձակումը։ Մենք ստացել ենք մեզ հանձնված ուղերձը եւ գիտենք, թե ինչ ուղերձ է դա։ Մենք չենք ընդունում ամերիկյան դեսպանատան ցավակցությունները։ Մենք ուխտադրուժ չենք ոչ մեկի հանդեպ, բայց այլեւս չենք դիմանում այդ ուխտադրուժ արարքներին։ Իսթիկլալ փողոցը մեր զավակն է։ Եթե մենք չբռնեինք հարձակվողին, նա այսօր կփախչեր Հունաստան»,- նախարարի խոսքերը մեջբերել է CNN Türk հեռուստաալիքը։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Քարին Ժան-Պիեռը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դատապարտում է բռնության ակտը, որը տեղի է ունեցել Ստամբուլում, ինչպես նաեւ ցավակցություններ էր հայտնել զոհվածների հարազատներին։

Նախօրեին Իսթիկլալ հետիոտն զբոսաշրջային փողոցում (Ստամբուլի կենտրոն) պայթյուն էր որոտացել։ Ինչպես տեղեկացրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, զոհվել է վեց մարդ։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ավելի ուշ տեղեկացրել էր 81 տուժածի մասին։

Ոստիկանությունը կալանավորել է 46 մարդու ահաբեկչության գործով, այդ թվում մի կնոջ, որին կասկածում են պայթյունն իրականացնելու մեջ։ Հրապարակված տեսանյութում ցույց է տրվել, թե ինչպես է այդ կինը մոտ 40 րոպե նստած նստարանին, իսկ պայթյունից հետո հետ է նայել եւ փախել՝ նայելով հեռախոսի էկրանին։

ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ կալանավորված կինը Սիրիայի քաղաքացի է, որը խոստովանել է, որ կապեր ունի Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ