News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը եւ հետագա համագործակցության օրակարգը, հայտնում է Առաջին ալիքը։

«Ուշադրություն է դարձվել այս տարվա հոկտեմբերին Վրաստան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կատարած այցին։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս այցը եւս մեկ անգամ ընդգծել է երկրների միջեւ բարիդրացիական եւ բարեկամական հարաբերությունները եւ մեծ ներուժը, այդ թվում՝ առեւտրատնտեսական ուղղությունների տեսակետից։

Զրույցն առնչվել է խաղաղության ու կայունության ապահովման կարեւորությանը ժողովրդի բարեկեցության եւ տարածաշրջանի զարգացման համար։ Վարչապետը եւս մեկ անգամ նշել է, որ Վրաստանն այսուհետ եւս պատրաստ է ամեն կերպ նպաստել երկու հարեւան երկրների միջեւ երկխոսությանը։

Ուշադրություն է դարձվել Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնած «Հարավային Կովկասում բարիդրացիության խաղաղ նախաձեռնությանը», որին Հարավային Կովկասի պետությունների հետ միասին մասնակցում են նաեւ միջազգային գործընկերները։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ամուր աջակցության համար։

Կողմերը դիտարկել են տարածաշրջանային նշանակության ոլորտային գերատեսչությունների եւ ենթակառուցվածքային նախագծերի փոխգործակցությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այդ ինչպես Բաքվից հասան Տեղ, ամրապնդվեցին, իսկ մենք մեր սահմանի բնակիչներին ասում ենք՝ տապակվեք ձեր յուղի մեջ. Օհանյան
Եթե ԱԱԾ-ն հաստատում է որ ադրբեջանցիներն առաջ են եկել, իրականում նրանք տեղում դա տեսել են ու ներկայացրել են մեր հանրությանը, դա նշանակում է, որ...
Մեղքն ուրիշի վրա գցել․ ադրբեջանցի նախարարը հայերին մեղադրել է «ցեղասպանության» մեջ
Ադրբեջանը կրկին հայտարարում է անպատժելիությանը վերջ դնելու կարեւորության մասին․․․
«Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք». ԵՄ դիտորդները թափանցիկ չեն գործում
Նրանք անգամ գնացել են Եղեգնաձոր, որտեղ տեղակայված է առաքելությունը, սակայն...
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ իրավիճակն Արցախում մնում է լարված, կա ապակայունացման վտանգ
Իրավիճակը Ղարաբաղում եւ Աֆղանստանում մնում է լարված...
Ես ադրբեջանական դրոշներ եմ տեսել Հայաստանի բարձունքներին. Լորան Վոքե
Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքը...
Փորձելու ենք անցնել Տեղի անցակետը և շարժվել դեպի Բերձորի միջանցք. Զոհվածների հարազատները  «Եռաբլուրից» երթ են սկսում
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր` մարտի 31-ին, հավաքվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնից եւ մտադիր են երթ իրականացնել...
Ամենաշատ