News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը շատ է ցանկանում, որ արդեն 2023 թվականի գարնանը (մարտ-ապրիլ ամիսներին) հնարավոր լինի անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, համապատասխան օղակներին արդեն իսկ հանձնարարվել է լծվել նախապատրաստական աշխատանքներին։

Ի դեպ, նույն աղբյուրը տեղեկացրեց նաև, որ Վենետիկի հանձնաժողովից արդեն ուղարկվել է հիմնական առաջարկների հետ կապված եզրակացություն (նախնական՝ ըստ հիմնական դրույթների, քանի որ փոփոխությունների փաթեթն էլ դեռևս մշակման փուլում է), որտեղ նշված է, որ առկա են բավականին վիճահարույց, նույնիսկ հակասահմանադրական դրույթներ: Այդուամենայնիվ, ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանը թիմակիցներին հայտարարել է, որ միայն ինքն է որոշում, թե երբ և ինչ փոփոխություններով գնան հանրաքվեի։

Ի դեպ, մեր աղբյուրները նաև նշում են, որ ինչքան էլ որոշ շրջանակներ պնդել են, որ ՀՀ-ն անցում կատարի կիսանախագահական կառավարման համակարգին, Փաշինյանն ի վերջո որոշել է, որ Հայաստանում շարունակի գործել խորհրդարանական համակարգը։ Ի դեպ, այդ մասին է վկայում նաև սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի երեկվա համատեղ նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել «ՀՀ նախագահը՝ խորհրդարանական կառավարման հանրապետության գլուխ» հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. Նախագիծ
Հաշվառման համակարգը հնարավորություն կընձեռնի ծառայողական տրանսպորտային միջոցների վերաբերյալ...
«Հրապարակ». Արմեն Դարբինյանի ուլտիմատումը՝ հիմնադիրներին
Վերջին տարիներին ռուսական կողմը բազմիցս փորձել է փոխել համալսարանին վերաբերող...
«Ժողովուրդ». Ֆրակցիայի դե ֆակտո ղեկավարը․ Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում
Կստացվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ Արթուր Հովհաննիսյանն այս ուղղությամբ ջանքեր է գործադրում, փաստ է...
«Հրապարակ». Հեռանում են նաեւ յուրայինները
Լուրեր էին շրջանառվում, որ աշխատակազմի քարտուղար կնշանակվի ավագանու ՔՊ-ական անդամ Արմեն Գալջյանը...
«Փաստ». Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ
Մեր տեղեկություններով, օրերս էլ Սյունիքի մարզպետարան են հրավիրվել Սիսիան խոշորացված համայնքի բոլոր...
«Ժողովուրդ». ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը․ բացառիկ մանրամասներ դռնփակ նիստից
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Օնիկ Գասպարյանին հարց է տրվել Նիկոլ Փաշինյանի հայտարարության...
Ամենաշատ