News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Կոնվերս Բանկի հաճախորդների համար հասանելի է ևս մեկ վճարային նորարար լուծում՝ Google Pay-ը:

Google Pay վճարային համակարգի գործարկմամբ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն իրականացնել անվտանգ, անհպում վճարումներ ու գործարքներ ոչ միայն առևտրի ու սպասարկման կետերում, անհպում գործարքներ ապահովող բանկոմատներում, այլև Google Pay-ը սպասարկող հավելվածներում ու կայքերում. ֆիզիկական քարտի փոխարեն որպես վճարման միջոց կիրառվում է Կոնվերս Մոբայլ հավելվածին կամ Google Wallet-ին կցված վիրտուալ քարտը/քարտերը, ինչն ոլորտում թոքենացման ստանդարտների կիրառման լավագույն փորձառություններից է:

«Մենք ուրախ ենք Google Pay-ը ներկայացնել նաև Հայաստանում: Ներկայում այն ավելի քան 45 երկրների օգտատերերի համար Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով վճարման արագ, հեշտ և անվտանգ միջոց է:»,- ասել է Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգը՝ նշելով, որ ծառայությունը ակտիվացնելու համար հարկավոր է ընդամենը հավելվածին կցել վճարային քարտը:

«Կոնվերս Բանկը Google Pay-ի ներդրմամբ ընդլայնում է իր գործիքակազմը և անհպում վճարումների հնարավորություն ընձեռում Հայաստանում հասանելի բոլոր եղանակներով: Google Pay-ով գործարքների անվտանգությունը երաշխավորված է ոչ միայն Կոնվերս Մոբայլ Հավելվածի, այլև այդ համակարգի բազմաստիճան պաշտպանության համակարգի շնորհիվ:»,- ասել են Կոնվերս Բանկում:

Google Pay-ը ակտիվացնելու համար անհրաժեշտ է Կոնվերս Մոբայլ հավելվածում ընտրել քարտը և այն մեկ հպումով կցել համակարգին: Վճարումների համար Հավելված մուտք գործելու կարիք չկա. բավարար է «արթնացնել» սմարթֆոնը՝ օգտագործելով մատնահետքը, բիոմետրիկ ճանաչումը կամ PIN կոդը, մոտեցնել POS տերմինալին կամ բանկոմատին և վճարում կամ կանխիկացում իրականացնել:

Մանրամասների համար՝ 010-511-211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Visa_in-branch digital displays 1920x1080.jpg (85 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախկին նախագահ Ռոուսեֆը գլխավորել է ԲՐԻՔՍ բանկը
Կառավարիչների խորհուրդը միաձայն բանկի նախագահ ընտրեց Դիլմա Վան Ռոուսեֆին․․․
Բեյրութում դժգոհ ավանդատուները անկարգություններ են կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի մոտ
Ցուցարարներն անվադողեր են այրում եւ ճայթուկներ նետում հաստատության ուղղությամբ․․․
Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից (ֆոտո)
Ստոմատոլոգիական կլինիկայի շինարարությունը հնարավոր է դարձել Կոնվերս Բանկի աջակցությամբ...
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿը հայտարարում է ակցիա Apple Pay-ով վճարումների համար
1-ին տեղ՝ iPhone 14 Pro Max բջջային հեռախոս...
Անգլիայի բանկը իր հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է տարեկան մինչեւ 4,25 տոկոս
Տոկոսադրույքն այժմ գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա 2008 թվականի հոկտեմբերից հետո...
ԱրարատԲանկը՝ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող
ԱրարատԲանկը հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող և շուկա ստեղծող...
Ամենաշատ