News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանում գործարկվել է Google Pay վճարային ծառայությունը: Հայէկոնոմբանկի, Կոնվերս Բանկի, Արդշինբանկի, ԱԿԲԱ բանկի և Ամերիա Բանկի Mastercard քարտապանները լրացուցիչ հնարավորություն են ստանում մեկ հպումով արագ, անվտանգ, պարզ և հարմարավետ կերպով վճարել գնումների դիմաց՝ օգտագործելով սմարթֆոններ և այլ սարքեր ամբողջ աշխարհով մեկ, որտեղ հասանելի է անհպում վճարումների տեխնոլոգիան:

Google Pay-ը վճարման արագ, անվտանգ և պարզ միջոց է: Այն միավորում է գործարքի ժամանակ ձեզ անհրաժեշտ ամեն ինչ և վճարման հետ կապված ամբողջ ինֆորմացիան ապահով պահում է ձեր Google հաշվում, մինչև պատրաստ լինեք վճարել:

Հաճախորդների համար վճարումներ կատարելն ավելի դյուրին է Google Pay-ի միջոցով: Սմարթֆոնների սեփականատերերը կկարողանան օգտագործել Հայաստանի վերոնշյալ բանկերի կողմից թողարկված Mastercard-ի դեբետային և կրեդիտային քարտերը, որոնք կարող են ավելացվել Google Wallet-ում։ Քարտապանը պետք է սմարթֆոնում ներբեռնի հավելվածը Google Play Store-ից, մուտք գործի իր Google հաշիվ և ավելացնի վճարման եղանակը: Դեբետային և կրեդիտային քարտերը կարող են ավելացվել Google Pay-ում, ինչպես նաև քարտապանները պետք է համոզվեն, որ օգտագործողի սարքը համատեղելի է NFC-ի հետ: Վճարման համար քարտապանը պետք է սարքը մոտեցնի անհպում վճարային տերմինալին:

Երբ հաճախորդները վճարման համար օգտագործում են կրեդիտային կամ դեբետային քարտերը, Google Pay-ը չի տրամադրում քարտերի իրական թվերի ինֆորմացիան: Փոխարենը, ստեղծվում է վիրտուալ օգտահաշիվ, ձեր քարտի ինֆորմացիան ապահով պահելու համար:

Google Pay-ի միջոցով դուք ստիպված չեք լինի հիշել ձեր քարտի բոլոր տվյալները կամ լրացնել անվերջ ձևաթղթեր ձեր հեռախոսում: Փոխարենը, կվճարեք արագ, ապահով և կծախսեք ավելի քիչ ժամանակ գործարքը կատարելու համար:

Երբ դուք օգտագործում եք ձեր հեռախոսը խանութներում վճարումներ կատարելու համար, Google Pay-ը վճարման հետ միասին չի ուղարկում ձեր իրական դեբետային կամ կրեդիտային քարտի համարը: Mastercard-ով Google Pay վճարումները կատարվում են Mastercard Digital Enablement Service (MDES) թոքենացված հարթակի միջոցով: Այս լուծման շնորհիվ քարտի համարը փոխարինվում է գաղտնանշանով՝ քարտի տվյալները անվտանգ պահելու համար: Եվ եթե երբևէ կորցնեք ձեր հեռախոսը, կարող եք օգտագործել «Գտնել իմ սարքը» ֆունկցիան՝ ձեր սարքը ցանկացած վայրից անմիջապես կողպելու, նոր գաղտնաբառով պաշտպանելու կամ ձեր անձնական տվյալները ջնջելու համար:

Անկանխիկ վճարման եղանակները դարձել են Հայաստանի առօրյայի մի մասը, որտեղ գնահատում են քարտերի հետ կապված առավելություններն ու պատրաստ են նոր տեխնոլոգիաներ ներմուծել այս ոլորտում։ Mastercard-ն աշխատում է իր գործընկերների հետ՝ երկրում անկանխիկ վճարումները հնարավորինս հասանելի դարձնելու համար:

Դավիթ Զգուդաձե, Mastercard-ի գլխավոր տնօրեն Վրաստանում և Հայաստանում.

«Մենք ուրախ ենք, որ Հայաստանում ժամանակակից վճարային գործիքները ավելի ու ավելի հասանելի են դառնում։ Mastercard-ն առաջարկում է անհպում վճարային համակարգեր, ինչպիսիք են՝ Apple Pay-ը, և այժմ՝ Google Pay-ը: Ամբողջ աշխարհում Mastercard-ն աշխատում է ապահովել, որ քարտապանները ունենան հնարավորություն վճարելու ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ և իրենց համար ամենահարմար եղանակով:

Այսօր մենք հայտարարում ենք, որ մեր հաճախորդները կարող են ավելացնել իրենց Mastercard դեբետային և կրեդիտային քարտերը Google Pay-ում և սկսել դրանք օգտագործել խանութներում, համացանցում և Google-ի արտադրանքներով վճարումներ կատարելու համար: Սմարթֆոնի կամ այլ սարքի միջոցով Mastercard-ի միջոցով Google Pay-ով կատարված յուրաքանչյուր վճար նույնքան անվտանգ է, որքան Mastercard-ով ցանկացած այլ գործարք»:

Ջենի Չենգ, Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն.

«Google Pay-ը հնարավորություն է տալիս աշխարհի ավելի քան 45 երկրներում Android կամ Wear OS օգտատերերին արագ, հեշտ և ապահով վճարումներ կատարել: Օգտատերը պարզապես պետք է ավելացնի իր դեբետային և կրեդիտային քարտերը Google Wallet հավելվածում: Որից հետո նա կարող է վստահ լինել, որ ցանկացած գործարքի ժամանակ իր ֆինանսական տեղեկատվությունը հնարավորինս պաշտպանված կլինի»։

Mastercard-ի մասին.

Mastercard-ը համաշխարհային վճարումների ոլորտում տեխնոլոգիական ընկերություն է: Մենք ղեկավարում ենք աշխարհի ամենաարագ վճարային դատավարական ցանցը, որը միավորում է ավելի քան 210 երկրներում գործող ձեռնարկությունները, սպառողներին, ֆինանսական հաստատությունները, մանրածախ ցանցերը և կառավարությունները: Mastercard-ի արտադրանքներն ու համակարգերը դարձնում են առօրյա բիզնես գործունեությունը, ինչպիսիք են գնումները, ճանապարհորդությունները, բիզնեսը և ֆինանսական կառավարումը ավելի հեշտ, անվտանգ և արդյունավետ:

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ www.mastercard.com

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ