News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այսօրվանից Ամերիաբանկը Հայաստանում գործարկում է Google Pay ծառայությունը և իր քարտապաններին ընձեռում պարզ և անվտանգ անհպում վճարումներ կատարելու և թվային քարտեր պահելու հնարավորություն: Ծառայությունից հնարավոր է օգտվել ինչպես Android, այնպես էլ Wear OS սարքերի միջոցով: Google Pay-ն Ամերիաբանկի հաճախորդներին թույլ է տալիս վճարումներ կատարել առանց բանկային քարտ օգտագործելու, POS տերմինալի վրա գաղտնաբառ մուտքագրելու կամ կանխիկ գումար օգտագործելու:

Քարտապանները կարող են Ամերիաբանկի դեբետային և կրեդիտային քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որն ի դեպ, նույնպես գործարկվում է այսօր, վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ։

Բացի վճարային քարտերից, քարտապանները կարող են Google դրամապանակին կցել և օգտագործել նաև հավատարմության քարտեր, նստեցման կտրոններ և միջոցառումների տոմսեր:

Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգության մի քանի մակարդակների կիրառման միջոցով, որոնք լրացնում են Ամերիաբանկի քարտերի` արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Սա ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենների կիրառում, ինչը նշանակում է, որ Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են վիրտուալ քարտի համարի (թոքենի) միջոցով: Այս թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների և կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից: Բացի այդ, հեռախոսի կորչելու կամ հափշտակվելու դեպքում քարտապանը պարզապես կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» հրահանգից՝ սարքը ցանկացած վայրից ակնթարթորեն բլոկավորելու, նոր գաղտնաբառով պաշտպանելու և անգամ անձնական տվյալները ջնջելու համար:

«Google Pay-ն ապահովում է Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով արագ, հեշտ և անվտանգ վճարումներ կատարելու հնարավորություն աշխարհի ավելի քան 45 երկրում, - նշեց Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգը: - Օգտատերերը կարող են պարզապես կցել իրենց դեբետային և կրեդիտային քարտերը Google Wallet-ին և վստահ լինել, որ գնումներ կամ վճարումներ կատարելիս իրենց ֆինանսական տվյալներն ապահով են և պաշտպանված»:

Ամերիաբանկի քարտը Google Pay-ով օգտագործելու համար պարզապես անհրաժեշտ է ներբեռնել Google Wallet-ը Google Play Store-ից:

«Հավատարիմ մնալով թվային փոխակերպման օրակարգին՝ Ամերիաբանկը միշտ ձգտում է իր հաճախորդների համար ապահովել ժամանակակից և դրական բանկային փորձառություն՝ ամենաառաջադեմ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Google-ի հետ մեր համագործակցության շնորհիվ Հայաստանում մեր քարտապանների համար արդեն հասանելի է անհպում վճարումների նոր եղանակ՝ Google Pay-ը», - ասաց Ամերիաբանկի Վճարային քարտերի գործառնությունների բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ