News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարտունիում ծնվել է խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարտունիի ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանը։

Իր հերթին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշել է, որ աշխարհի ութմիլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին՝  Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ  Կարեն Զաքարյանի եւ Անի Քոչարյանի  դուստրը, ծնվել է  2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում։

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի գնահատականների, նոյեմբերի 15-ին աշխարհի բնակչությունը հատել է  8 միլիարդի սահմանը։ Դրանցից մեկն Էլ խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխայի ծնունդն է Հայաստանում։

ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն եւ զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսին ասել է, որ ընտրել են Գեղարքունիքի մարզը, քանի որ, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, վերարտադրողական առողջության, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, ծնելիության ցուցանիշի, մահացության ցուցանիշի տվյալներով մարզը բավականին խոցելի է։

2011 թվականին բնակչության թիվը պաշտոնապես եղել է 7 միլիարդ։ 2050 թվականին ակնկալվում է, որ երկրի բնակչությունը կհասնի 9,7 մլրդ–ի, իսկ այն կհասնի առավելագույնին 2080 թվականին եւ կկազմի 10,4 մլրդ մարդ։

Տպել
Ամենաշատ