News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Սիլվայի գործով» նիստի ժամանակ շարունակվեց գործի նյութերի ուսումնասիրությունը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց Համբարձումյանի հաշիվներից դրամական փոխանցումների վերաբերյալ գործի քաղվածքները:

Փաստաբան Լուսինե Սահակյանը ճշտեց, որ անգլերեն մասի թարգմանությունը սխալ է, Սիլվա անունն ընդհանրապես վերածվել է ինչ-որ թվերի։ Փաստաբանին աջակցեց դատախազ Գեւորգ Բաղդասարյանը։ 

«Արձանագրել ենք, որ խնդիր կա։ Ի՞նչ ենք մենք հրապարակում։ Անունը վերածվել է թվերի։ Թարգմանիչը, չգիտես ինչու, չի ներկայանում։ Թարգմանությունը չի համապատասխանում բնօրինակին: Այն անգլերենը, որը մենք գիտենք, չի բացատրում այդ թարգմանությունը»,-ասաց դատախազը՝  զարմանք հայտնելով, որ դատարանն ընդհանրապես ընդունել է այն։ Դատախազը պահանջեց թարգմանչի ներկայություն եւ պարզաբանում։

Դատախազը նաեւ ենթադրեց, որ թարգմանությունն արվել է Google-ի միջոցով։

Արդյունքում դատավոր Դանիբեկյանը ընդմիջում հայտարարեց, թվով երկրորդը՝ նիստի մեկնարկից, որպեսզի հասկանա՝ հնարավոր է արդյոք այսօր լուծել թարգմանչի հետ կապված հարցը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ