News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Microsoft Azerbaijan» ընկերությունը, որը համաշխարհային ՏՏ հսկայի ներկայացուցիչն է Ադրբեջանում, փակվում է։ Ինչպես տեղեկացրել է haqqin.az-ը, այս մասին հայտարարել է ադրբեջանական ինտերնետ-ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը։ Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանում «Microsoft»-ի ներկայացուցչության ղեկավարը եւ նրա աշխատակիցների մեծ մասն արդեն դադարեցրել են աշխատանքը։

«Եթե ավելի ճիշտ, ապա նրանց ազատել են։ Մեր բարեկամները, որոնց մենք գիտեինք այդ սեկտորում երկար տարիներ, այլեւս չեն աշխատում «Microsoft Azerbaijan»-ում։ Հավանաբար, «Microsoft»-ը այդ աշխատակիցներին այլ երկրների գրասենյակներում աշխատանք չի առաջարկել»,- նշել է փորձագետը։

Գյունդուզի խոսքով՝ այս իրավիճակն ասես որոտ լիներ պարզ երկնքում Ադրբեջանի կառավարության, այդ թվում եւ թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարության համար. «Չնայած մեր երկրում մի քանի տարի առաջ փակվել էր «HP»-ի ներկայացուցչությունը, ոչ ոք «Microsoft»-ի հեռանալը չէր կանխատեսում։ Այդ ընկերությունը գլոբալ ենթակառուցվածք է, որն ազդեցություն է գործում ամբողջ աշխարհի ՏՏ ոլորտի վրա եւ կառավարում է դրա զարգացումը, նպաստում նորարարությունների ներդրմանը եւ ազդում աշխարհակարգի վրա առհասարակ։ Նրա հեռանալն Ադրբեջանից պարզապես անհավատալի է»։

Փորձագետի խոսքով՝ «Microsoft»-ը դադարեցրել է աշխատանքը նաեւ Ռուսաստանում եւ Բելառուսում, ընդ որում՝ «Microsoft»-ի ռուսական գրասենյակից  միաժամանակ ազատվել է ավելի քան 500 աշխատակից։ Ուրեմն, ո՞վ է իրականացնելու «Microsoft»-ի նախագծերն ու պարտականությունները՝ կապված Ադրբեջանի հետ։ Ի՞նչ է լինելու Windows-ի օգտագործման եւ դրա թարմացման հետ, ինչպիսի՞ն է լինելու այնպիսի հավելվածների ճակատագիրը, ինչպիսին են Office-ը, Office365-ը, Azure-ը եւ լիցենզավորված այլ ծրագրեր։ Ի՞նչ պետք է արվեն այն պայմանագրերը, որոնք կնքվել են պետական մարմինների հետ։ Եվ ինչի՞ պետք է պատրաստ լինեն «Microsoft»-ի միլիոնավոր հաճախորդները։ Ինչպե՞ս է կառավարվելու այս ամենը։

«Ստացվում է, որ Ադրբեջանում «Microsoft»-ի գործունեության բոլոր ոլորտները հիմա համակարգվելու են այդ ընկերության այլ երկրներում գտնվող գրասենյակներից։ Օրինակ, որքան էլ տարօրինակ ու անհավանական հնչի, բայց «Microsoft»-ի գործունեությունն Ադրբեջանի կրթական ոլորտում (օրինակ, MS Teamsճում եւ այլն) կառավարելու է մեկը վրացական գրասենյակում։ Մեկ ուրիշը, օրինակ, այդ ընկերության իռլանդական գրասենյակում կպատասխանի այն հարցերին, որոնք կապված են Ադրբեջանի պետական հաստատություններում «Microsoft»-ի որոշումների հետ»,- ասել է Գյունդուզը։

Փորձագետի կարծիքով՝ «Microsoft»-ի հեռանալն ադրբեջանական շուկայից պետք է անհանգստացնի երկրի բարձր ղեկավարությանը եւ պատասխան արձագանք առաջացնի։ Ընկերությունն ինքը մինչեւ հիմա չի հրապարակել պաշտոնական տեղեկություն իր ներկայացուցչությունն Ադրբեջանում փակելու մասին։ Չկան նաեւ մանրամասն տեղեկություններ երկրի շուկայից ընկերության հեռանալու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիան եւ Նիդեռլանդները կմիանան ԱՄՆ-ին՝ Չինաստանի համար կիսահաղորդիչների հասանելիությունը սահմանափակելու հարցում
Ճապոնիան եւ Նիդեռլանդները կմիանան ԱՄՆ-ին...
Ախուրյանում եւ Փանիկում 2 նոր «Թումո» կենտրոն կկառուցվի. ՀՀ-ում 110 «Թումո տուփեր» կկառուցվեն դպրոցների հարեւանությամբ
«Սիմոնյան» կրթական հիմնադրամը ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» և «Փանիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների հարևանությամբ 2 նոր «Թումո»...
Cointelegraph հռչակավոր կայքի անդրադարձը Fasttoken-ի հանրային վաճառքին
Web3 տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ օրերցօր մեծանում է հետաքրքրությունը ինչպես թվային, ակտիվների, այնպես էլ NFT խանութների նկատմամբ...
Լուկաշենկոյի աշխատասենյակից հանել են Apple-ի համակարգիչը եւ տեղադրել բելառուսական Horizont-ը
Դուք ցույց տվեցիք, որ մենք կարող ենք ամեն ինչ անել․․․
ՀԴԲ տնօրենը «խորապես մտահոգված է» Չինաստանի արհեստական բանականության ծրագրով
Նրա խոսքով՝ ԱԲ-ի ոլորտում Պեկինի հավակնությունները «կառուցված են մտավոր սեփականության եւ գաղտնի տվյալների հսկայական քանակի վրա․․․
Wikipedia-ի դիզայնը 12 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել է
Vector 2022-ի վրա աշխատել են ավելի քան 30 դիզայներներ, ծրագրավորողներ եւ մասնագետներ ամբողջ աշխարհից․․․
Ամենաշատ