News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կայուն աճի հնարավորությունները Եվրասիական տնտեսական միությունում շատ քիչ են։ Այս մասին «Եվրասիական տնտեսական միության տնտեսական անվտանգությունը եւ կայունությունը. պետության եւ բիզնեսի հնարավորությունները» միջազգային համաժողովում, որն ընթանում է Երեւանում նոյեմբերի 17-ին, ասել է Ռուսաստանի ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրենի խորհրդական Անտոն Մոսկալենկովը։

Ներկա ճգնաժամը, նրա գնահատմամբ, կարելի կլինի հաղթահարել մի քանի տարի հետո, բայց ԵԱՏՄ-ի երկրներում այն ավելի խոր կլինի, քան այլ երկրներում։

«Հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում կազդի եվրասիական ինտեգրման վրա, բայց գլոբալ բնույթ կունենա»,- ընդգծել է նա։ Մոսկալենկովն ավելացրել է, որ այս տարվա աշխարհաքաղաքական իրադարձությունների սթրես-թեստը Ռուսաստանի եւ սահմանակից երկրների տնտեսություններն անցել են։ Փորձագետը միաժամանակ նշել է, որ ներկա գնաճն ամբողջ աշխարհում հենվում է պարենային գնաճի վրա, ինչը հարվածում է ԵԱՏՄ-ի ոչ հարուստ երկրներին։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Ռուսաստանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ