News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Աճում է Ադրբեջանից ՄԻԵԴ դիմումների թիվը, ինչպես նաեւ այն դիմումների քանակը, որոնք քննարկման են սպասում։ Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ի՝ Ադրբեջանի վերաբերյալ որոշումների մոնիթորինգի խմբի ղեկավար, իրավաբան Հալիդ Աղալիեւը, հաղորդում է Turan-ը։

ՄԻԵԴ-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ այսօր իրենց քննությանը սպասում է Ադրբեջանից 2200 դիմում։

Դա ավելին է, քան նախորդ տարիներին։ Այսպիսով, 2021 թվականի վերջին քննարկումներին սպասում էին 2092 դիմում Ադրբեջանից, 2020-ի վերջին՝ 2040, իսկ 2019-ին՝ 1950 դիմում։

Այս ցուցանիշով Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի երկրների շարքում զբաղեցնում է 8-րդ տեղը։

Ընդհանուր առմամբ ամբողջ Եվրոպայում ՄԻԵԴ դիմումների թիվն աճում է։ Ամենից շատ քաղաքացիները բողոքում են արդար դատաքննության իրավունքի խախտումից։ Դրան հաջորդում են անձնական անձեռնմխելիության ազատության իրավունքի խախտման եւ, մասնավորապես, կամայական ձերբակալությունների վերաբերյալ բողոքները։ Այս տարվա փետրվարի սկզբին ՄԻԵԴ-ում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը ԶԼՄ-ներին հայտնել է, որ վերջին 20 տարում ՄԻԵԴ-ը Ադրբեջանի վերաբերյալ ավելի քան 200 որոշում է կայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն կրկին Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել քաղբանտարկյալներին
Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Էլչին Մամեդովին եւ մյուս ադրբեջանցիներին․․․
Ադրբեջանի ներսում ծխացող ուշագրավ ներքաղաքական գործընթացներ կան. Վարդան Ոսկանյան
Մինչ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան դեռևս բազմաթիվ հարցականներ ունեցող այս մահափորձի առիթն օգտագործելով, մեղադրանքների...
Մեհրիբան Ալիեւան շարունակում է «իր» մարդկանց ներդնել ուժային կառույցներում
Գուրբանովը երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի առաջին տիկնոջը պատկանող PASHA Holding LLC-ում․․․
ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների կալանավորմամբ. Փրայս
Իշխանություններին հորդորում ենք շուտափույթ ազատ արձակել նրանց...
Ադրբեջանի իշխանությունները գործի են անցել Նախիջեւանում. ձերբակալվել է ֆինանսների նախարարը
Ձերբակալվել է Նախիջեւանի ֆինանսների նախարարը...
BBC-ին մեղադրել են ադրբեջանական բռնապետությանն արդարացնելու մեջ
Օգոստոսին BBC World News-ի հեռուստադիտողներին խոստացել էին, որ նրանք կիմանան, թե ․․․
Ամենաշատ