News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանական ընկերությունները, բախվելով էներգակիրների գների աճին, ԱՄՆ-ն համարում են աշխարհում ներդրումների ամենագրավիչ վայրը, գրում է Bloomberg-ը։

Գերմանական առեւտրի եւ արդյունաբերական պալատների ասոցիացիայի (DIHK) կողմից արտասահմանում գործող 3100 գերմանական ընկերությունների շրջանում իրականացված հարցման համաձայն՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի գնաճի նվազեցման մասին օրենքի համաձայն՝ էներգակիրների ցածր գները, ինչպես նաեւ հարկային արտոնությունները, ԱՄՆ-ն էլ ավելի գրավիչ են դարձնում:

«Ըստ վերոնշյալ ընկերությունների Ուկրաինայի պատերազմը հեռու է ԱՄՆ-ից, եւ, հետեւաբար, տնտեսական հետեւանքները շատ ավելի քիչ շոշափելի են», - Բեռլինում կայացած շնորհանդեսի ժամանակ ասել է Ատլանտայի Գերմանա-ամերիկյան առեւտրի պալատի ղեկավար Մաթիաս Հոֆմանը: Խոսելով գնաճի նվազեցման մասին օրենքի մասին՝ նա նշել է, որ «գերմանական բիզնեսը հաճույքով կընդունի այն, եթե համապատասխանեն պահանջներին»:

Հյուսիսային Ամերիկայի գերմանական ընկերությունների 62%-ը դրական է վերաբերվում ընթացիկ գործունեությանը, որն ավելի բարձր արդյունավետություն ունի, քան ցանկացած այլ տարածաշրջանում: Գրեթե երկու հինգերորդը մտադիր է ավելացնել ներդրումները երկրում՝ Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում գործող ընկերությունների արձագանքին համապատասխան: Համեմատության համար միայն պետք է նշել, որ մոտ մեկ երրորդն է ասել, որ ավելի շատ ներդրումներ կանի եվրոգոտում, որտեղ ընկերությունների կեսից ավելին տնտեսական անկում է ակնկալում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ