News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացառել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ բանակցությունների հնարավորությունը։

«Ես կարեւոր եմ համարում, որ Հայաստանը հստակ հայտարարի, թե իրականում ինչ է ուզում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների եւ անվտանգության մասին, ապա դա չի աշխատի։ Մենք պատրաստ ենք այդ մասին խոսել Ղարաբաղում բնակվող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Վարդանյանն է, որին ուղարկել են Մոսկվայից եւ որի գրպաններում ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր գումարներ կան։ 

Նրան Մոսկվայից ուղարկել են հստակ օրակարգով։ Մենք պատրաստ ենք խոսել այն մարդկանց հետ, որոնք ապրում են Ղարաբաղում եւ ցանկանում են այնտեղ ապրել։ Ի դեպ, այդ գործընթացը սկսվել է։ Եթե չլիներ միջամտություն որոշ երկրների կողմից, որոնց մասին ես հենց նոր նշեցի, այսինքն՝ դրսից, եւ եթե փորձեր չլինեին դադարեցնել այս գործընթացը, կարծում եմ, որ այն կարող էր ավելի դինամիկ լինել: Բայց դա ոչ մի կապ չունի Փաշինյանի եւ նրա կառավարության հետ։ Ինչպես ասացի, պետք է կոնսենսուս լինի Ադրբեջանի, Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, այսինքն այն երկրների եւ ինստիտուտների միջեւ, որոնք կարող են օգնություն ցուցաբերել այս հարցում»,-ասել է Ալիեւը ԵՄ Արեւելյան գործընկերության գծով հատուկ բանագնաց Դիրք  Շուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ