News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որ հայտարարել էր, որ Ադրբեջանը չի ցանկանում խոսել Մոսկվայի կողմից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ։

Ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը: Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի:

Ողջունում եմ նաև միջազգային միջնորդությամբ ուղիղ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծումը: Միջազգային միջնորդների շարքում, ի թիվս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, անպայման պետք է ընդգրկված լինի Ֆրանսիան, որի սենատի՝ օրեր առաջ ընդունած բանաձևում կետ կար Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին: Հիշեցնեմ, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։

Կուզենայի նաև առաջարկել անցնել ավելի կառուցողական տոնի և պարզաբանումներ ստանալ, թե որն է, ըստ պարոն Ալիևի, իբրև թե իմ ունեցած «հստակ օրակարգը»։ Ես բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի: Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։

Պատերազմը միշտ պատերազմ է բերում։ Երբեմն դա տեղի է ունենում անգամ մի քանի սերունդ անց: Այսօր ագրեսիան դանդաղ գործողության ռումբ է՝ մեր երկու ժողովուրդների ապագա սերունդների համար: Դա նշանակում է, որ երկու կողմերի առաջնորդները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը, և որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն արյունահեղությունը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն համաձայնություն չի տա Հայաստանի հետ խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերի ընդգրկմանը։ Եվրամիության Արեւելյան գործընկերության հատուկ բանագնաց Դիրք Շուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը նա ասել է, թե «Հայաստանը ցանկանում է խաղաղության համաձայնագրում ներառել Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը վերաբերող հարցեր, ինչին իրենք  համաձայնություն չեն  տա։ «Ադրբեջանը պատրաստ է խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսիների հետ, ինչպիսին է Մոսկվայի ուղարկած Վարդանյանը»,– ասել է Ալիեւը։

Ալիեւը բացառել է Ռուբեն Վարդանյանի հետ բանակցությունների հնարավորությունը․ «Նրան Մոսկվայից ուղարկել են հստակ օրակարգով»

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավ հիշեք, և ես սա ասել եմ բազմիցս՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Մամիջանյանը` ադրբեջանցիներին
Գիտեք, բավական դժվար է փաստեր տրամադրել, երբ Ադրբեջանը մերժում է ամեն տեսակի միջազգային առաքելությունների…
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը բացահայտում է Խոջալուի մասին ահռելի քանակով տիրաժավորված կեղծիքը
Հրատարակվել է Հրանուշ Խառատյանի հեղինակած «Խոջալուի «ցեղասպանությունը» և դրա առաքելությունը Ղարաբաղյան կոնֆլիկտում» գիտական աշխատությունը...
Արցախն ու Հայաստանը իրենց վտանգի են ենթարկում անցնելու անդառնալիության կետը. փորձագետ
Եթե առաջիկայում Արցախի ճանապարհը չբացվի, ապա սկզբում Արցախը կանցնի անդառնալիության կետը, իսկ հետո նաեւ Հայաստանը․․․
Փաշինյանի քաղաքականությունն է՝ «որ տարբերակը կստացվի». ընդդիմադիրը՝ Ալմա-Աթայի հռչակագրի մասին
Սակայն նույնիսկ այս դեպքում  պետք է հիշել, որ Հայաստանը վերապահումով է միացել հռչակագրին․․․
Չի կարող հաստատվել երկարաժամկետ խաղաղություն Բաքվի ցեղասպան քաղաքականության արդյունքների հիման վրա. Արցախի ԱԳՆ
Այս օրերին մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հայ բնակչության՝ 33 տարի առաջ իրագործված զանգվածային...
Այսօր Բաքվի ջարդերի 33-րդ տարելիցը. մեթոդները փոխվել են, բայց նպատակը մնացել է նույնը՝ ազատվել հայերից. «Ապրելու երկիր»
Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 1990 թ. հունվարի 13-19–ի Բաքվի կոտորածի ժամանակ զոհ գնացած մեր հայրենակիցներին: Այդ սարսափելի դեպքերը…
Ամենաշատ