News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարները խոստացել են ամրապնդել կապերը էներգետիկայի, պաշտպանության եւ շինարարության ոլորտներում։ Էր Ռիադը 30 մլրդ դոլարի ներդրումային համաձայնագիր է ստորագրել հարավկորեական ընկերությունների հետ։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանին ասել է, որ հույս ունի, որ երկու երկրները կկարողանան ընդլայնել համագործակցությունը՝ մերձավորարեւելյան երկիրն անվանելով կարեւոր գործընկեր էներգետիկ անվտանգության ոլորտում։

Նա նշել է, որ հույս ունի տեսնել հարավկորեական ընկերությունների մասնակցությունն այնպիսի նախագծերում, ինչպիսին են NEOM «խելացի» քաղաքը  Սաուդյան Արաբիայում եւ համագործակցության զարգացումը պաշտպանական արդյունաբերությունում եւ ապագայի էներգետիկայում։

Արքայազն Մոհամեդը նշել է հարավկորեական բիզնեսի դերը Սաուդյան Արաբիայի ազգային ենթակառուցվածքի զարգացման գործում, նա նշել է նաեւ, որ կցանկանար, որպեսզի Հարավային Կոորեայի հետ համագործակցությունն ավելի սերտ լիներ։

Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարությունը տեղեկացրել է, որ Samsung C&T Corp եւ POSCO Holdings Inc ընկերությունները ստորագրել են ավելի քան 20 համաձայնագիր սաուդցի գործընկերների հետ էներգետիկայի, երկաթուղու, քիմիական արդյունաբերության, դեղագործության եւ մոլախաղերի ոլորտներում։

Սաուդյան Asharq հեռուստատեսությունը մեջբերել է թագավորության ներդրումների նախարարի խոսքերը, որն ասել է, որ գործարքնները գնահատվում են 30 մլրդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ