News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեխիայի հյուսիսարեւելյան հատվածում հսկայական ածխի կույտ է հավաքվել, որը պատրաստ է վաճառքի, գրում է AP-ը։

Օստրավան տասնամյակներ շարունակ աշխատել է վերջ դնել իր ժառանգությանը՝ որպես երկրի ամենաաղտոտված շրջան։ Սակայն Ուկրաինայի պատերազմը հրահրել է Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը, որն ուղի է հարթել դեպի ածխի վերադարձ՝ սպառնալիքի տակ դնելով կլիմայական նպատակներն ու սպառնալով բնակչության առողջությանը՝ աղտոտման ավելացման ֆոնին։ Տնային տնտեսություններն ու ձեռնարկությունները վերադառնում են վառելիքի, որը ժամանակին հնացած էր համարվում։

Գորշ ածխի պահանջարկը, որն ամեաէժան եւ էներգաէֆեկտիվ տեսակն է եւ որն օգտագործում են Չեխիայի տնային տնտեսությունները, աճել է գրեթե 35 տոկոսով այս տարվա առաջին ինն ամիսերին։ Չեխիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարարության տվյալներով՝ նույն ժամանակահատվածում արդյունաբերությունն աճել է ավելի քան 20 տոկոսով։ «Մենք մտահոգված ենք»,-ասել է Մորավսկո-Սիլեզկի շրջանում շրջակա միջավայրի համար պատասխանատու Զդենկա Նեմեցկովա Ցրկվենյասը։

«Եթե գները չնվազե, կարող է այնպես պատահել, որ մենք բախվենք աղտոտվածության բարձր մակարդակի»,-ասել է նա։

Մորավսկո-Սիլեզկի շրջանը Վերին Սիլեզի ածխային ավազանի մաս է կազմում։

Մթնոլորտ փոշու արտանետումները՝ PM10 մասնիկները, ներկայումս համապատասխանում են տարածաշրջանի բնապահպանական սահմանափակումներին, սակայն ավելի փոքր PM2.5 մասնիկների կոնցենտրացիաները, որոնք կարող են ներթափանցել թոքերի եւ արյան մեջ, դեռեւս չեն համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներին:

Ավելի քան 800 եվրոպական քաղաքների ուսումնասիրությունը, որն իրականացվել է Բարսելոնայի գլոբալ առողջապահության ինստիտուտի (ISGlobal) կողմից 2021 թվականին, Օստրավան եւ մերձակա Կարվինա եւ Գավիր քաղաքները ներառել է եվրոպական ամենաաղտոտված քաղաքների տասնյակում:

Ենթադրվում է, որ այս երեք քաղաքներում տարեկան 529 մահից կարելի էր խուսափել, եթե օդի որակի նորմերը պահպանվեին: Այրվող ածուխը նաեւ արտանետում է վտանգավոր բենզապիրեն նյութ, որի մակարդակը դեռ բարձր է՝ չնայած պետական ծրագրերին։

Օստրավայի տարածքում մոտ 50 000 վառարաններ դեռ փոխարինման կարիք ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ