News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիայում հայտնաբերված օվկիանոսային հսկան ժամանակին շրջել է հնագույն օվկիանոսներում եւ երբեւէ գոյություն ունեցած ամենամեծ կրիաների հայտնի տեսակներից մեկն է: Գիտնականների գնահատմամբ, որոնց հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports-ում, նա կարող էր գրեթե 4 մետր երկարություն ունենալ եւ ապրել 83,6-72,1 միլիոն տարի առաջ:

Ամենախոշոր ծովային կրիան, որը երբեւէ գրանցված է եղել, արխելոնն է, որը վերացել է մոտ 66 միլիոն տարի առաջ՝ կավճի դարաշրջանի վերջում: Նոր նմուշն այժմ մրցակցում է արխելոնի հետ, քանի որ նրա պատյանի չափերը վկայում են, որ նա Երկրի խոշորագույն ծովային կրիաներից մեկն է եղել եւ ամենամեծը, որ երբեւէ լողացել է եվրոպական ջրերում:

Վերջերս հայտնաբերված տեսակը ստացել է Leviathanochelys aenigmatica անունը: Առաջին մասում հիշատակվում է աստվածաշնչյան ծովային արարած Լեւիաֆանը, որն իրականում ծովային օձ է եղել, բայց անունը արտացոլում է անհավատալի մեծ չափերը: Վերջին մասը ծագում է հունարեն αἴνιγμα գոյականից, որը նշանակում է հանելուկ՝ ակնարկելով այս տեսակին հատուկ անատոմիական առանձնահատկությունները։ Այս բնութագրերը ստիպել են հետազոտության հեղինակներին խոսել կրիաների նոր տեսակի, գուցե նույնիսկ նոր խմբի մասին:

Նախապատմական հսկան պեղվել է Իսպանիայի հյուսիս-արեւելքում գտնվող Կալ-Տորադեսում, որտեղ, ինչպես համարվում է, այն մոտ 80 միլիոն տարի թաքնված է եղել գետնի տակ: Սա նրա կյանքը վերադարձնում է Կամպանյան ժամանակաշրջանին, երբ ծովի մակարդակի բարձրացումը ստիպել է օվկիանոսին վերադարձնել ափամերձ տարածքները, իսկ գիշատիչները, ինչպիսին պարույրաձեւ ծնոտով հելիկոպրիոնն է, շրջել են ջրերում:

Հնագույն մնացորդները ներառում են կրիայի կոնքը եւ նրա պատյանի մասերը։ Կոնքի ոսկորների հազվագյուտ կառուցվածքը հուշում է, որ գտածոն պատկանում է կրիաների նոր տեսակին, քանի որ այլ տեսակների մնացորդներում այս հետաքրքիր առանձնահատկությունը չի նկատվել։ Հեղինակները ենթադրում են, որ դրա գործառույթը կարող է ինչ-որ կապ ունենալ շնչառական համակարգի յուրահատուկ անատոմիայի հետ:

Նրա հսկա չափերը կոնվերգենտ էվոլյուցիայի օրինակ են, քանի որ աշխարհի հսկա կրիաները նախկինում Ամերիկայում են գոյություն ունեցել: Գիգանտիզմը, ըստ երեւույթին, ամբողջ աշխարհի կրիաների մի քանի ցեղերից է առաջացել, ինչը հանգեցրել է մոլորակի հակառակ կողմերում հսկա պատյաններով տեսակների ծագմանը։

«Մինչ այժմ համարվում էր, որ օվկիանոսներում երբեւէ լողացող ամենամեծ ծովային կրիաները, ինչպիսիք են Archelon-ն ու Protostega-ն, ապրել են Հյուսիսային Ամերիկայում՝ ուշ կավճի դարաշրջանում»,- գրում են հեղինակները: «Միջին Պիրենեյների ծովային հանքավայրերից նոր, հսկա եւ տարօրինակ Chelonoid Leviathanochelys aenigmatica-ի հայտնաբերումը լույս է սփռում ծովային կրիաների բազմազանության եւ այն բանի վրա, թե ինչպես են այդ խմբերը նաեւ Եվրոպայում ապրել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ