News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

84 տարեկան հասակում, սեպտեմբերի 3-ին Մոսկվայում մահացել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախկին նախարար, ԱԳ նախկին նախարար, ԽՍՀՄ արտակարգ եւ լիազոր պաշտոնաթող դեսպան Կամո Ուդումյանը:

Կամո Ուդումյանը ծնվել է 1927 թվականին Շամշադինի շրջանի Բերդ գյուղում` ծառայողի ընտանիքում:

ՀՀ վարչապետի որոշմամբ կազմավորվել է կառավարական հանձնաժողով՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: 

Սգո արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին, ժամը 12:00, Կամերային երաժշտության տանը:

1950 թ. գերազանցությամբ ավարտվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1957-1959 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի համակարգման խորհրդի գիտական քարտուղար, այնուհետեւ` պատմության ինստիտուտի գիտական քարտուղար:

1959–1962 թթ. Հայաստանի կոմկուսի Շամշադինի շրջանի առաջին քարտուղարն էր:

1962-1963 թթ. աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր, 1964-1967 թթ.` ռեկտոր:

1963-1964 թթ.` ԽՍՀՄ ԿԿ-ին կից Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի գիտական մասով փոխտնօրեն: 

1967-1972 թթ.` Հայկական ԽՍՀ մշակույթի նախարար:

1972-1975 թթ.` Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար:

1975 -1979 թթ.` Նեպալում ԽՍՀՄ արտակարգ եւ լիազոր դեսպան:

1979-1987 թթ.` Լյուքսեմբուրգում ԽՍՀՄ արտակարգ եւ լիազոր դեսպան:

1987 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ ԱԳՆ-ում, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահությունում, Մշակույթի խորհրդային  հիմնադրամում: 

Կամո Ուդումյանը ընտրվել է Հայկական ԽՍՀ 7-8-րդ գումարումների Գերագույն Խորհրդի  պատգամավոր (1967-1975 թթ.):

1975 թ. ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագրով նրան շնորհվել է արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: 

Պատմական գիտություններ դոկտոր Կամո Ուդումյանը մի շարք մենագրությունների հեղինակ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ