News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը համաձայնության է եկել Իրանի հետ՝ սկսելու իր հողում կամիկաձե անօդաչու թռչող սարքեր արտադրել, պնդում է Washington Post-ը՝ վկայակոչելով արեւմտյան անանուն պաշտոնյաներին։

Հրատարակության համաձայն՝ ռուս եւ իրանցի պաշտոնյաները գործարքը վերջնական տեսքի են բերել այս ամսվա սկզբին Իրանում կայացած հանդիպման ժամանակ։ Նշվում է, որ տեղեկատվությունը հիմնված է նոր «հետախուզական տվյալների վրա, որոնք ստացվել են ամերիկյան եւ այլ արեւմտյան հետախուզական գործակալությունների կողմից»։

Ենթադրվում է, որ Իրանն ու Ռուսաստանը արագ սկսել են հիմնական բաղադրիչների մատակարարումը՝ մի քանի ամսվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը սկսելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ