News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում, նոյեմբերի 18-ին, ժամը 01։00-ի սահմաններում Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ե-ն է։ Նույն օրը, ժամը 01։20-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ« ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել են, որ «բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակչ՝ 22-ամյա Հայկ Պ-ն է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները տվյալ պահին ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Իրավապահները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել Քանաքեռ 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի դիմացից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և Երևանի բնակիչ՝ 18-ամյա Գուրգեն Ե-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին և տեղափոխել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ