News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնել են Ղազախստանի՝ նոյեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, տեղեկացրել է Tengrinews.kz-ը։

ԿԸՀ-ի նախագահ Նուրլան Աբդիրովը տեղեկացրել է, որ քվեարկությանը մասնակցել է 9 300 046 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 69,44 տոկոսը։

«Նախնական արդյունքներով թեկնածուները հավաքել են.

Կարակատ Աբդեն - 206 206 ձայն կամ 2,60 տոկոս,

Նուրլան Աուեսբաեւ -  176 116 ձայն կամ 2,22 տոկոս,

Ժիգուլի Դայրաբաեւ - 271 641 ձայն կամ 3,42 տոկոս,

Մեյրամ Կաժիկեն - 200 907 ձայն կամ 2,53 տոկոս,

Կասիմ-Ժոմարտ Տոկաեւ - 6 456 392 ձայն կամ 81,31 տոկոս,

Սալթանաթ Տուրսինբեկովա - 168 731 ձայն կամ 2,12 տոկոս»,- տեղեկացրել է Աբդիրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ