News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի եւ արեւմտյան դիվանագետները կարծում են, որ «համաշխարհային ժողովրդավարությունը» «պաշտպանելու» միակ ճանապարհը Ուկրաինա զենքի մատակարարումը, այլ ոչ թե բանակցությունները շարունակելն է։

Ըստ Politico-ի, դա եղել է ԱՄՆ-ի եւ արեւմտյան դիվանագետների, պաշտոնատար անձանց եւ ռազմական առաջնորդների ուղերձը Միջազգային անվտանգության Հալիֆաքսի ֆորումում, ազգային անվտանգության ամենամյա խոշոր համաժողովին, որը համախմբում է «ժողովրդավարության ջատագովներին» ամբողջ աշխարհից:

«Այս պայքարին աջակցությունը հակասում է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին աճող նարատիվներին:

«Ուկրաինայի պատերազմի արդյունքը կօգնի որոշել այս երիտասարդ դարում համաշխարհային անվտանգության ընթացքը, եւ մենք Հյուսիսային Ամերիկայում ձեռքերը ծալած նստելու հնարավորություն չունենք,- ասել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը,- Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում կայունությունն ու բարգավաճումը վտանգված են»:

«Մենք չենք կարող թույլ տալ Ռուսաստանին եւ Պուտինին խուսափել նման ագրեսիայից»,- հանդիպման շրջանակում ասել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը: «Ուկրաինացիներն են կռվում այս պատերազմում, բայց սա նաեւ մեր պատերազմն է,- ասել է նա,- Եթե Ռուսաստանը հաղթի, դա անմիջական ազդեցություն կունենա մեր անվտանգության վրա»։

Եռօրյա բաց եւ փակ նիստերի ընթացքում մասնակիցները քննարկել են, թե երբ եւ ինչպես սկսել բանակցությունները, սակայն համաժողովի հիմնական ուղերձը Ուկրաինային աջակցելու ջանքերի կրկնապատկումն է եղել:

Ուկրաինայում պատերազմի գլոբալ հետեւանքները ողջ Եվրոպայի առաջնորդների ուշադրության կենտրոնում էին։ «Եթե մենք պարտվենք Ուկրաինայում, մենք կկորցնենք Բելառուսը, մենք կկորցնենք վստահությունը»,- Politico-ին համաժողովում ասել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ռայմունդ Անջեյչակը: Նա հավելել է, որ Չինաստանն ուշադիր հետեւում է հակամարտությանը, եւ քանի որ Պեկինը երկարաժամկետ ավելի լուրջ սպառնալիք է, Ուկրաինայում հաջողությունը կունենա իր հետեւանքները Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ «Դա մեր ջանքերի սինխրոնացման խնդիր է,- ասել է նա,- Եթե մենք առաջինը չավարտենք առաքելությունը Ուկրաինայում, մենք պատրաստ չենք լինի թիվ երկու առաքելությանը, որը Չինաստանն է»:

Այս տարի շատ ավելի քիչ ուշադրություն է դարձվել Պեկինին եւ նույնիսկ ավելի քիչ քննադատություն Միացյալ Նահանգների հասցեին: Բոլորը եկել են այն եզրակացության, որ Վաշինգտոնը եւ նրա արեւմտյան դաշնակիցները ճիշտ են, երբ առաջնահերթությունը տվել են Ուկրաինայի դեմ պայքարին, եւ պետք է շարունակեն դա անել: Տոնը հիմնականում արտացոլում էր այս տարի ՆԱՏՕ-ի երկու խոշոր հանդիպումները Բրյուսելում եւ Մադրիդում, որոնցում Ուկրաինան գրեթե ամբողջությամբ խլացրեց Չինաստանի ազդեցությանը դիմակայելու վրա շեշտը դնելու ՆԱՏՕ-ի նախկին փորձերը:

Ուկրաինացի առաջնորդները համաժողովն ակնհայտորեն դիտարկում էին որպես իրենց դիրքերն ամրապնդելու հնարավորություն: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ալեքսեյ Դանիլովը եւ ուրիշներ գործնականում խոսել են էլիտար լսարանի հետ՝ մերժելով արագ խաղաղության համաձայնագրի կոչերը: Փոխարենը նրանք ասել են, որ Ուկրաինան այժմ «երկրագնդի առաջնագիծն է»։

Ե՛վ Երմակը, եւ՛ փոխվարչապետ Ստեֆանիշինան հիշատակել են Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու առաջիկա ռազմական արշավը։ Երկուսն էլ չեն խոսել ժամանակացույցի մասին, թեեւ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը Sky News-ին ասել է, որ ուկրաինական զորքերը մինչեւ դեկտեմբերի վերջը Ղրիմում կլինեն»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ