News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Իրանի էլեկտրացանցերի սինխրոնացման նախագիծն ընթացքի մեջ է: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբյանը, հաղորդում է Tasnim գործակալությունը։

Նրա խոսքով, ավարտվել է Ռուսաստանի եւ Իրանի էլեկտրացանցերի նախնական սինխրոնացումը, ինչպես նաեւ տեխնիկական միջոցներ են ձեռնարկվում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի էլեկտրացանցերի համատեղ սինխրոնացման ուղղությամբ։ «Էլեկտրական ցանցերի սինխրոնացումը եւ միացումը կօգնի կայունացնել Իրանում էներգետիկ համակարգը»,- ասել է պաշտոնյան։

Նախարարը հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը զբաղված է նախագծի տեխնիկական հատվածների զարգացմամբ։ Նա նաեւ ասել է, որ նշված երկրները քննարկում են նաեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հարցը։

«Երբ մենք էլեկտրաէներգիայի կարիք ունենանք, այն կարող ենք ներկրել Ադրբեջանից, Հայաստանից եւ Թուրքմենստանից»,- ասել է նա՝ հավելելով, որ երբ երկրներն ավելցուկ են ունենում, կարող են էլեկտրաէներգիա արտահանել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ