News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արեւմտյան երկրները պետք է զգույշ լինեն, որպեսզի նոր կախվածություն չստեղծեն Չինաստանից, նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտթենբերգը, հայտնում է Reuters-ը։

«Մենք տեսնում ենք մեր կարեւոր ենթակառուցվածքները, մատակարարումների շղթաները եւ հիմնական արդյունաբերական հատվածները վերահսկելու Չինաստանի աճող ջանքերը»,- ասել է նա Իսպանիա կատարած այցի ժամանակ: Սթոլթենբերգը դաշնակիցներին կոչ է արել ամրապնդել իրենց հասարակություններն ու ենթակառուցվածքները։

«Չինական հազվագյուտ հողային օգտակար հանածոներ կան ամենուր, ներառյալ՝ մեր հեռախոսներում, ավտոմեքենաներում եւ ռազմական տեխնիկայում,- ասել է նա,- Մենք չենք կարող ավտորիտար ռեժիմներին մեր խոցելիությունը օգտագործելու եւ մեզ խարխլելու հնարավորություն տալ»:

Իր նոր ռազմավարական հայեցակարգում, որը համաձայնեցվել է հունիսին, ՆԱՏՕ-ն Չինաստանը բնութագրել է որպես մարտահրավեր՝ դաշինքի «շահերին, անվտանգությանն ու արժեքներին», եւ որպես տնտեսական ու ռազմական տերություն, որը մնում է «անթափանց իր ռազմավարության, մտադրությունների ու ռազմական հզորացման հարցում»:

Փաստաթուղթն արտացոլում է պարադիգմայի փոփոխություն: ՆԱՏՕ-ի նախորդ՝ 2010 թվականի ռազմավարության մեջ Պեկինը, որն այն ժամանակ դիտվում էր հիմնականում որպես ցանկալի առեւտրային գործընկեր եւ արտադրական բազա Արեւմուտքում, նույնիսկ չէր նշվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ