News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Fastex էկոհամակարգի ամենամասշտաբային նախագծերից մեկը՝ Fastex Chain-ը, միացել է Web  3.0 սերնդի զարգացման նոր փուլին՝  գործարկելով Proof of Stake and Activity (PoSA) հեղափոխական կոնսենսուս մեխանիզմը: Այս քայլով Fastex էկոհամակարգի բոլոր պրոդուկտները, ինչպիսիք են ftNFT Marketplace, Fastex Verse, FastexPay և Fastex Exchange, կմիանան ներքին բլոկչեյն ցանցին՝ օգտագործելով Fasttoken-ը որպես իրենց գործունեության հիմնական կրիպտոարժույթ:

 Fastex Chain-ի հետ բիզնես գործունեություն ծավալելու միջոցով հնարավոր է բլոկչեյն ցանցում ձեռք բերել վավերացնողի (validator) կարգավիճակ, ստեղծել և զարգացնել զանազան ապակենտրոնացված հավելվածներ հենց մեր հարթակում:

 Այժմ բլոկչեյն ցանցերում փոխանցումների վալիդացման համար ակտիվության և ներդրման կիրառման PoSA կոնսենսուսի գաղափարն ունի առկախ արտոնագիր:

 Fastex Chain-ում բիզնեսի զարգացման կանոնները պարզ են. սա յուրահատուկ բլոկչեյն հարթակ է բիզնեսի ամենատարբեր տեսակների համար, որը ստեղծում է անսահմանափակ հնարավորություններ բիզնես գաղափարների իրագործման համար:

faste.jpg (114 KB)

Տպել
Ամենաշատ