News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան եւ ՕՊԵԿ-ի մյուս նավթարդյունահանողները քննարկում են արդյունահանման ծավալների ավելացման հարցը, հաղորդում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով խմբի ներսում անանուն պատվիրակներին:

Նշվում է, որ այժմ քննարկվում է դեկտեմբերի 4-ին ՕՊԵԿ+-ի հանդիպման ժամանակ արդյունահանումն օրական մինչեւ 500 000 բարելի հասցնելու հարցը։

Արդյունահանման աճի մասին խոսակցությունները ծագել էին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դաշնային դատարանի դատավորին ասել էր, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը պետք է ինքնիշխան անձեռնմխելիություն ունենա սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված ԱՄՆ դաշնային դատական գործընթացից:

Անձեռնմխելիության մասին որոշումը հավասարազոր է արքայազն Մուհամմեդին զիջելուն այն բանից հետո, երբ Բայդենի վարչակազմը ամիսներ շարունակ փորձում էր մեկուսացնել նրան, գրում է Wall Street Journal-ը։

Անցյալ ամիս ՕՊԵԿ-ը անսպասելիորեն որոշեց կտրուկ կրճատել արդյունահանման նպատակային ցուցանիշները:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում նավթի գները մեկ բարելի դիմաց 84 դոլարից ցածր են ընկել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ