News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իրանի եւ Հայաստանի միջեւ տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնումը կծառայի երկու երկրների շահերին եւ կամրապնդի կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Կանին, հայտնում է Press TV-ն։

Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը տրամադրված է երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը։ Հայ դիվանագետն իր հերթին ողջունել է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ հայտարարել, որ Երեւանը հաստատակամ է Թեհրանի հետ համագործակցության ամրապնդման հարցում, հատկապես առեւտրատնտեսական ոլորտում։ Նա հույս է հայտնել, որ Իրանն ու Հայաստանը կշարունակեն ամրապնդել աճող կապերը։

Բաղերի Կանին եւ Սաֆարյանը քննարկել են նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները եւ ընդգծել տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության ամրապնդման կարեւորությունը։

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Սաֆարյանն ավելի վաղ հանդիպել էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ։

Ամիր-Աբդոլլահիանը նշել է, որ հոկտեմբերին Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը գործնական եւ կարեւոր քայլ էր առեւտրային փոխանակումների եւ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավոք սրտի, Հայաստանը լուռ մնաց Իրանում տեղի ունեցած երկրաշարժին ու ագրեսիվ գործողություններին. Գեղամ Մանուկյան
Այն քայլերով, այն ձեւով, որով Արարատ Միրզոյանը հրաժարվեց մասնակցել…
Մհեր Գրիգորյանը Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիին հրավիրել է Երևան
Կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը  մշտադիտարկող հանձնախմբի նիստը…
Նոր ծրագրեր Երեւանի եւ Թեհրանի միջեւ. Իրանական կողմի հետ աշխատանքներ կտարվեն Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ
Հարկ է նշել, որ Թեհրանի մետրոպոլիտենն այսօր ունի 250 կմ ցանց, 143 գործող կանգառ և մեկ օրում տեղափոխում է շուրջ 2 մլն ուղևոր...
Կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինաշխատանքների պայմանագիր. Աշխատանքը կավարտվի 2026-ին
Պետական եկամուտների կոմիտեի և «Թանա Էներջի Մենեջմենթ»  ընկերության միջև հունվարի 27-ին կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման…
Աննա Հակոբյանը դուստրերի՝ Մարիամի ու Շուշանի հետ, լուսանկարներ է հրապարակել Թեհրանից
Շնորհակալ եմ նախագահ Իբրահիմ Ռաիսիին և տիկին Ջամիլե Սադաթ Ալամօլհոդային «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը»...
Իրանական կառուցապատող ընկերություններին է ներկայացվել Երևանում նախատեսվող խոշոր ծրագրերը
Քույր քաղաք Թեհրանը պատրաստ է Երևանին փոխանցել կուտակած փորձն ու հաջողած ծրագրերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ