News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Գլխավոր դատախազությանն ուղղված «Ազատության» հարցման պատասխանից պարզ է դառնում, որ Երևանը Փարիզից մերժումը ստացել է մոտ մեկ ամիս առաջ։

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտաքին գերատեսչության միջոցով պատասխանել է, որ դեռ հինգ ամիս առաջ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել Խաչատրյանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ։ Այս որոշման հիմքում դրվել է Արտահանձնման Եվրոպական կոնվենցիան, ըստ որի, «Խաչատրյանի արտահանձնումը նրա համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ»։

Թե ի՞նչ ծանր հետևանքների մասին է վկայակոչված ֆրանսիական դատական մարմինների եզրակացության մեջ, Հայաստանի դատախազությունը չի մանրամասնում։

«Թրանսփարենսի ինթերնեյշընըլի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ այս մերժումը կարող է իր մեջ իրավականից բացի նաև քաղաքական ենթատեքստ ունենալ։

«Իրենք ռիսկեր են տեսնում։ Դուք նշեցիք, ճի՞շտ է, ծանր հետևանքներ կարող է ունենալ, իրենք վստահ չեն, որ գործընթացը մաքուր իրավական է և տեսնում են քաղաքական ենթատեքստ։ Սա գիտե՞ք նաև ինչի արդյունք է, սա նաև արդյունք է նրա, որ իշխանության վարած քաղաքականության արդյունքում միգուցե այլ պետությունները տեսնում են, որ համակողմանի, համաչափ, հավասար քաղաքականություն չի վարվում իրական քաղաքականության բնագավառում, և ամբողջ ուշադրությունը և ամբողջ ուղենիշը տրված է նախկին պաշտոնյաների վրա՝ աչքաթող անելով գործող պաշտոնյաներին վարքագծում դրսևորումները։ Չնայած ասեմ, որ էդ չի նշանակում, որ նախկինների հետ կապված իրավախախտումներ առկա չեն», - ասաց Մարտիրոսյանը:

Հանրապետականի իշխանության տարիներին Սյունիքի ազդեցիկ մարզպետը, որ հայտնի էր բազմաթիվ քրեական աղմկահարույց պատմություններով, հետախուզվում է դեռ 2019-ից։ Հայաստանում նրան մեղադրում են պաշտոնական կեղծիքի, վատնման ու լիազորություններն անցնելու համար։ Դեռ 2020-ին Tert.am-ի հետ զրույցում հետախուզվող Սուրիկ Խաչատրյանը պնդել էր, թե անօրինականություններ թույլ չի տվել, ասել, որ բուժում է անցնում արտերկրում, ինչից հետո կվերադառնա Հայաստան։

Նյութի շարունակությունը սկզբնաղբյուրում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձում եմ հարթակներ ստեղծել Հայաստանի գործող իշխանության հեռացման համար. Չալաբյան
«Ի՞նչ է անելու ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի ագրեսիայի դեպքում...
Իշխանափոխության երեք տարբերակ կա. վերլուծաբանը նշեց Հայաստանի գլխավոր խնդիրը
Էլիտաները միշտ անհագ ու անգրագետ են եղել, այլապես Փաշինյանի իշխանության գալն անհնար կլիներ...
«Ժողովուրդ». Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար
Եվ հենց այդ ամենը հաշվի առնելով ու փոխադարձ քննարկումների արդյունքում եւ համաձայնությամբ...
«Ժողովուրդ». Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11
Վահե Ղազարյանի հնչեցրած թիվը մոտ 6 անգամ պակաս է ԱՊՊԱ համակարգում արձանագրված հատուցումների...
«Հրապարակ». ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ
Գրիգորյանն էլ այս մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ չէր կարողացել համալրել ՄԻՊ աշխատակազմը...
«Ժողովուրդ». Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է
Տեղեկությունը փորձեցինք պարզել Գլխավոր դատախազությունից, որտեղից հայտնեցին...
Ամենաշատ