News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), ԱՄՆ Կառավարության հաշվետվողականության գրասենյակը (ԿՀԳ) և Հայաստանի  Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչները հանդիպել են` քննարկելու հետագա գործակցության հնարավորությունները:

ԱՄՆ Կառավարության հաշվետվողականության գրասենյակի նախագահ Ջին Դոդարոն, ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Միտչելը և Հայաստանի Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամ Կարեն Առուստամյանը հանդիպել են Բրազիլիայում` Ռիո դե Ժանեյրոյում, 2022թ. Հաշվեքննության բարձրագույն մարմինների 2022թ. 24-րդ միջազգային կոնգրեսի (INCOSAI) շրջանակում:  Հանդիպման նպատակն էր քննարկել համատեղ աշխատանքի հիմնական արդյունքները, ինչպես նաև  գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում ԱՄՆ Կառավարության հաշվետվողականության գրասենյակի նախագահը վերահաստատեց հանձնառությունը՝ աշխատելու Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի հետ՝ որպես աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) գործընկեր անդամներ` ԱՄՆ ՄԶԳ-ի հետ ԿՀԳ/Աուդիտի գերազանցության կենտրոնի (ԱԳԿ) համագործակցության միջոցով, որը շարունակում է աջակցել Հաշվեքննիչ պալատի բարեփոխումների օրակարգին:

Պարոն Առուստամյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԳ-ին և ԿՀԳ-ին շարունակական աջակցության համար և բարձր գնահատեց ԿՀԳ/ԱԳԿ-ի աշխատանքը բարձրորակ տեխնիկական աջակցության և Հաշվեքննիչ պալատի ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ գործնական առաջարկությունների համար:

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Միտչելը բարձր գնահատեց Հաշվեքննիչ պալատի աշխատանքը ընթացիկ բարեփոխումների ուղղությամբ արձանագրված առաջընթացի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ ամրապնդել գործընկերությունը՝ միավորելով ուժերը կոռուպցիայի դեմ պայքարելու և հանրային հատվածում բարեվարքությունն ու հաշվետվողականությունը խթանելու նպատակով:

Այս համագործակցությունը մեկնարկել է 2020 թվականի հունիսին, երբ ԱՄՆ ՄԶԳ-ն համաձայնեց տեխնիկական աջակցություն տրամադրել Հաշվեքննիչ պալատին՝ ԿՀԳ/ԱԳԿ -ի հետ միջգերատեսչական համաձայնագրի միջոցով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ