News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՄ-ից դուրս գալու քվեարկությունից ավելի քան 6 տարի անց Բրիտանիան բախվել է ձգձվող ռեցեսիայի եւ կյանքի արժեքի խորը ճգնաժամի հետ, գրում է Bloomberg-ը։

Մռայլ կանխատեսումը կրկին Brexit-ի մասին քննարկումների առիթ է դարձել, որոնք ինչպես շատերն էին կարծում, ընդմիշտ ավարտվել են 2020-ին ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումից հետո։

Մի քանի օր անց այն բանից հետո, երբ Բրեքսիտի կողմնակիցները ստիպված էին արմատական փոփոխություններ կատարել բյուջետա-հարկային քաղաքականությունում, նախորդ շաբաթվա վերջին Sunday Times-ը հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ վարչապետ Ռիշի Սունակի կառտավարության բարձրաստիճան անձինք ձգտում են ավելի սերտ, «շվեյցարական ոճով հարաբերություններ» ստեղծել ԵՄ-ի հետ։

Այս ձեւակերպումը զայրացրել էր կոշտ քաղաքականության կողմնակիցներին, որոնք դեմ են հանդես գալիս այն ամենին, ինչը սահմանափակում է վերջերս կարգավորման հետ կապված ձեռք բերված ազատությունները։ Այնուամենայնիվ, այն փաստը, որ այդ հնարավորությունը հրապարակային է հնչեցվել եւ վերագրվել է կառավարության բարձրաստիճան աղբյուրին, հանդիսանում է նահանջ Բորիս Ջոնսոնի դարաշրջանից կամ նրան հաջորդող Լիզ Թրասի ցածր հարկերի կարճատեւ հեռանկարից։

Ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը մասնավոր կարգով ասել է, որ Բրիտանիան պետք է ձգտի ԵՄ-ի հետ ավելի սերտ առեւտրային համաձայնագրի, Sunday Times -ին ասել են մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Սունակի ճամբարում Հանթի հետ կապված դժգոհության առաջին նշանը նախարարի հասցեին արված քննադատությունն էր ՝ չափազանց անորոշ արտահայտությունների համար։

Նոր հարցումը ցույց է տալիս, որ բրիտանացիների 57 տոկոսը դեմ է Brexit-ին, 43-ը՝ կողմ։ Անցյալ շաբաթ YouGov Plc հայտնել էր, որ հարցվածների ռեկորդային 56 տոկոսը այժմ Brexit-ը սխալ է համարում։ YouGov-ի նտվյալներով՝ Brexit-ի օգտին քվերակածների 19 տոկոսն այժմ զղջում է իր ընտրության համար։

Այժմ, սակայն, Brexit-ը դեռ բավականին տարաձայնություններ է առաջացնում, որպեսզի ստիպի վարչապետին՝ Brexite-ի երկարամյա կողմնակցին, ով պաշտպանել է 2016 թվականին ԵՄ-ից դուրս գալու քվեարկությունը, խոսքով հանդես գալ:

«Իմ գլխավորությամբ Բրիտանիան չի աջակցի Եվրոպայի հետ ոչ մի հարաբերության, որը հիմնված է ԵՄ օրենքների վրա», — ասել է Սունակը։ Նրա խոսքոով՝ կարգավորման ազատությունը «Brexit-ի կարեւոր հնարավորությունն է»։

Շատ պահպանողական պատգամավորներ, որոնք ընտրվել են 2019-ին, կողմ են  Brexit-ին, ինչը քիչ հավանական է դարձնում Բրյուսելին նոր առաջարկներ ներկայացնելը մինչեւ հաջորդ ընտրությունները, որոնք պետք է կայանան 2025 թվականին։

Brexite-ի կողմնակից պատգամավորները կփորձեն իշխանությունից զրկել Սունակին, եթե նա փորձի դա անել, ասել է պատգամավորներից մեկը:

Քչերն են առաջիկայում քաղաքականության կտրուկ փոփոխություն ակնկալում։

Նրանք, ովքեր մասնակցել են Բրեքսիտից հետո Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին՝ ինչպես Մեծ Բրիտանիայից, այնպես էլ ԵՄ-ից, զարմացած են լուրերից, ընդ որում ԵՄ դիվանագետներից մեկն ասել է, որ շվեյցարական ոճով համաձայնագիր չի առաջարկվում:

 ԵՄ երկու աղբյուրներ Bloomberg-ին ասել են, որ կարծում են, որ առաջարկը նպատակ ուներ փորձել Մեծ Բրիտանիայի եւ Պահպանողական կուսակցության ախորժակը՝ Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ տնտեսական հարաբերությունների խորացման հարցում:

Այս հարցն ավելի արդիական է դառնում, քանի որ տնտեսական ֆոնն ավելի մռայլ է դառնում:

Անցած շաբաթ Անգլիայի բանկի տոկոսադրույքների գծով նախկին ներկայացուցիչ Մայքլ Սոնդերսը Bloomberg TV-ին տեղեկացրել էր, որ «բրիտանական տնտեսությունն ընդհանուր առմամբ անդառնալի վնաս է կրել Brexit-ի հետեւանքով»։

Անգլիայի բանկի ներկայիս քաղաքական գործիչ Սվաթի Դհինգրան անցած չորեքշաբթի օրենսդիրներին ասել էր. «Այժմ չի կարելի ժխտել, որ մենք ականատեսն ենք Մեծ Բրիտանիայում առեւտրի անհամեմատ ավելի մեծ դանդաղման՝ մնացյալ աշխարհի համեմատ»։

Բյուջետային պատասխանատվության վարչության տվյալներով՝ Brexit-ը Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կկրճատի 4 տոկոսով երկարաժամկետ հեռանկարում։ Bloomberg Economics-ի կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչեւ համավարակը Մեծ Բրիտանիան հետ էր մնում երկու խոշոր երկրների առեւտրի ցուցանիշներից եւ այդ ժամանակվանից չի կարողացել լիարժեք մասնակցել վերականգնմանը։

Շուկաները նույնպես տուժել են։ Ֆունտ սթեռլինգն էժանացել է արժույթների զամբյուղի համեմատ՝ 20 տոկոսով դոլարի եւ 11 տոկոսով՝ եվրոյի հանդեպ։ Ավելի վաղ այս ամիս Փարիզյան բորսան առաջ էր անցել Լոնդոնի ֆոնդային բորսայից շուկայական արժեքի գծով։ 2016թ. բրիտանական բաժնեթղթերն ընդհանուր առմամբ արժեին 1,5 տրլն դոլարով ավելի։

Վոլատիլությունը հունից հանել է այն ձեռնարկությունները, որոնք պայքարում են գնաճի դեմ, որը չորս տասնամյակի ընթացքում հասել է առավելագույնին, այն դեպքում, երբ դրանք ամբողջ ուժով փորձում էին անձնակազմ վարձել աշխատաշուկայի կոշտ պայմաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ամենաշատ