Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) մշտապես գրանցում է ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի մյուս երկրների ցավոտ կետեր գտնելու փորձերը, որպեսզի հրահրի հակամարտություններ ԱՊՀ տարածքում, ասել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այդ ապակառուցողական եւ խափանարար գործունեության նմուշներից է իրավիճակն Ուկրաինայում, որտեղ տասնամյակների ընթացքում սերմանվել են ազգայնականություն եւ ռուսատյացություն, ինչը հանգեցրել է ցավալի արդյունքների»,- ասել է նա։ Նարիշկինի խոսքով՝ դա հանգեցրել է այն բանին, որ «բարգավաճող Ուկրաինան վերածվել է բռնապետական եւ կոռուպցիոն պետության»։ «Մեր հատուկ ծառայությունների ընդհանուր խնդիրն այժմ արեւմտյան երկրների ապակառուցողական գործողություններին դիմակայելն է մեր պետությունների տարածքում»,- ավելացրել է ԱՀԾ-ի ղեկավարը։