News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Սիլվայի գործով» նիստը կրկին հետաձգվեց։Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանը եւ Հովհաննես Խուդոյանը հայտնել են, որ չեն կարող ներկայանալ։ Խուդոյանը՝ առողջության հետ կապված, Ալումյանը՝  այլ դատական ​​նիստի մասնակցելու պատճառով։

Դատավորը Քոչարյանից հետաքրքրվեց երրորդ փաստաբանի՝ Արամ Օրբելյանի բացակայության պատճառի մասին։ Նախկին նախագահը հիշեցրեց, որ այդ մասին արդեն ասվել է․ Օրբելյանի մասնակցությունը սահմանափակ է։ Սակայն Քոչարյանը հավելեց, որ մյուս փաստաբանների բացակայության մասին իմացել են միայն  այսօր, հակառակ դեպքում Օրբելյանը ներկա կլիներ։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ կա արդյոք տեղեկանք Խուդոյանի հիվանդության մասին։ Պարզվեց, որ տեղեկանք չկա։ Դատախազը դատարանին առաջարկեց երկու փաստաբանների բացակայությունը ճանաչել որպես անհարգալից վերաբերմունք, քանի որ մի դեպքում տեղեկանք չկա, իսկ մյուս դեպքում հայտնի է, որ նիստը միշտ անցկացվում է շաբաթվա նույն օրը։

Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ փաստաբանները չեն որոշում, թե երբ պետք է նշանակվի նիստը։

«Մենք խնդրում ենք, բայց կան դատավորներ, որոնք չեն ընդառաջում։ Եվ փաստաբանները չեն կարող պահանջել դատարանից։ Ինչ վերաբերում է ինքնազգացողությանը։ Ինչպես եք պատկերացնում՝ եթե ինքնազգացողությունը վատացել է նիստից առաջ, կարելի՞ է օպերատիվ կերպով տեղեկանք ստանալ։ Կա փաստաբանի հաղորդագրությունը, որին մենք պետք է հավատանք։

 Վստահ եմ, որ հաջորդ նիստին նա կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը», - նշեց փաստաբանը։

Հաշվի առնելով տեղեկությունների ոչ բավարար լինելը, դատարանը չորոշեց՝ հարգալից է, թե ոչ բացկայությունը։

Քանի որ Արմեն Գեւորգյանը գործուղվելու է ԵԽԽՎ միջոցառումներին, հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 6-ին ժամը 13:00-ին։

Նշենք, որ նիստին չէր ներկայացել նաեւ անգլերենի թարգմանիչը, որի բացակայության պատճառով նախորդ նիստը հետաձգվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ