News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում Սիրիայում ստեղծված իրավիճակի անվտանգության հետ կապված Թուրքիայի մտահոգությանը, սակայն բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բարդացնել իրավիճակը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ըմբռնումով եւ հարգանքով ենք մոտենում  սեփական անվտանգության ապահովման հետ կապված Թուրքիայի մտահոգությանը։ Մենք կարծում ենք, որ դա Թուրքիայի օրինական իրավունքն է», -ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հայտարարություններին, թե ռուսական կողմը իբր չի կատարել քուրդ զինված խմբավորումներից Սիրիայի շրջանները «մաքրելու» պարտավորությունները՝ ըստ 2019 թվականի համաձայնության։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կոչ է անում բոլոր կողմերին «ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրադրության լուրջ ապակայունացման»։ «Սա կարող է բումերանգի պես վերադառնալ, ավելի բարդացնել անվտանգության հետ կապված իրավիճակը»,- ​​ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը հայտարարել էր, որ Մոսկվան Անկարային զսպվածության կոչ է անում Սիրիայի տարածքին հասցված հարվածների հետ կապված,  չի կարելի թույլ տալ, որ լարվածությունը սրվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիան պարտք ունի մեզ. քուրդ ակտիվիստներ
Փարիզում է սպանվել իմ քույրը, ասել  է քուրդ ակտիվիստը...
Քրդերը Ֆրանսիայում եւ Եվրոպայում քայլերթի են դուրս եկել քուրդ ակտիվիստ կանանց սպանության 10-ամյա տարելիցի առիթով
Քրդերն իրենց զայրույթն են հայտնում քուրդ երեք կանանց չբացահայտված սպանությունների առիթով...
Ֆրանսիայում թուրք տղամարդը վիրավորել է քրդական համայնքից վարսավիրին
Սրահում քրդական ազգային երաժշտություն է միացված եղել․․․
Քրդական համայնքի անդամները լուռ երթ են անցկացնում՝ ի հիշատակ Փարիզում հրաձգության հետեւանքով երեք զոհվածների
Դատախազությունը հայտնել է, որ 69-ամյա ֆրանսիացուն նախնական մեղադրանք է առաջադրվել ռասայական դրդապատճառներով սպանության, մահափորձի եւ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար․․․
Փարիզում հրաձգության համար ձերբակալված անձը միտումնավոր հարձակվել է քրդական համայնքի վրա․ BFM TV 
Դեկտեմբերի 23-ին տղամարդը կրակ է բացել Փարիզի 10-րդ թաղամասի  Էնգիեն փողոցում քրդական մշակութային ․․․
Պենտագոնը նախազգուշացում է արել Թուրքիային՝ Սիրիայում ռազմական նոր գործողություն անցկացնելու առնչությամբ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցում նշել է, որ․․․
Ամենաշատ