News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է Սահմանադրության 162-րդ հոդվածի փոփոխության նախագծի վերաբերյալ կարծիք՝ արտահայտելով մի շարք մտահոգություններ։

«2022թ. հոկտեմբեր ամսից Արցախի Հանրապետության Ազգային ժողովը նախաձեռնել էր Սահմանադրության 162-րդ հոդվածում փոփոխություն կատարելու գործընթաց, որի ընթացքում ձևավորված նախագիծը ներկայացվել էր Արցախի Հանրապետության Գերագույն դատարան: Դատարանի 17.11.2022թ. որոշմամբ նախագիծը ճանաչվել է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, որպիսի որոշումը վերջնական է և հրապարակման պահից մտել է ուժի մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանը, զերծ մնալով Գերագույն դատարանի որոշման և Նախագծի սահմանադրականության վերաբերյալ որևէ դիրքորոշում կամ գնահատական տալուց, անհրաժեշտ է համարում արտահայտել մի շարք մտահոգություններ, որոնք հիմնված են հանրային արձագանքի, հարցի շուրջ կազմակերպված մի շարք քննարկումների ընթացքում հնչած մասնագիտական կարծիքների վրա, հաշվի է առնվել 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, հանրություն-հանրային իշխանության մարմիներ փոխհարաբերությունների բովանդակային ու բնութագրական առանձնահատկությունները:

Ներկայացված մտահոգությունները հիմք են տալիս պնդելու, որ նախաձեռնության իրացումը կարող է որոշակի վտանգներ ծնել ու բացասական ազդեցություն ունենալ իրավունքի գերակայության, իրավական, ժողովրդավարական և ժողովրդաիշխանական հռչակված Արցախի պետականության վրա»,- նշված է Արցախի ՄԻՊ-ի գնահատականում։

Ամբողջ փաստաթուղթն՝ ԱՅՍՏԵՂ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ