News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չեխիան ռուսաստանցիների համար հանրապետության օդանավակայաններով տարանցման համար օդանավակայանի վիզա ստանալու պարտավորություն է սահմանել։ Այս մասին իր կայքում հայտնել է Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նոյեմբերի 21-ից ռուսաստանցիների համար օդանավակայանով տարանցիկ վիզա ստանալու պարտավորություն է սահմանվել։ Միայն դրա առկայության դեպքում նրանք կկարողանան մնալ հանրապետության տարածքում գտնվող միջազգային օդանավակայանների տարանցիկ գոտում։

Այս պահանջը չի տարածվում շենգենյան վիզա ունեցողների, Եվրամիության եւ Եվրոպական տնտեսական տարածքի երկրներում, ինչպես նաեւ Ճապոնիայում, Կանադայում եւ ԱՄՆ-ում կացության վկայական ունեցողների, ԵՄ քաղաքացիների ընտանիքների անդամների, դիվանագետների եւ ինքնաթիռների անձնակազմերի այն անդամների վրա, որոնք միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի մասնակից պետությունների քաղաքացիներ են հանդիսանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ