News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը (ՄՌԸ) ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, հայտնում է Politico-ն։

Խորհրդարանը նամակ է հղել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին եւ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային։ Նրանք ընկերությանը մեղադրում են հակամարտություններին մասնակցելու եւ միջազգային իրավունքը խախտելու մեջ։

Ավելի վաղ ՌԴ օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան ասել էր, որ «Ուկրաինայի կողմն անցած՝ «Վագներ» ընկերության նախկին զինվորին մուրճով մահապատժի ենթարկելու» տեսանյութը ստուգվում է քննչական մարմինների կողմից։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չգիտի, թե որքանով է այդ տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը։

Ցանցում հայտնվել է տեսանյութ, որում զինվորական համազգեստով տղամարդը, որի գլուխը կպչուն ժապավենով փաթաթված է, կարծես Եվգենի Նուժինն է։ Տղամարդը պնդում է, որ սեպտեմբերի 4-ին ինքը «իրականացրել է Ուկրաինայի կողմը անցնելու իր ծրագիրը», սակայն նոյեմբերի 11-ին Կիեւում իր վրա հարձակվել են, եւ ինքը կորցրել է գիտակցությունը։ Ավելին, ինչպես ավելացրել է տղամարդը, ինքն արթնացել է «այդ նկուղում»։ Այս խոսքերից հետո անհայտ անձը մուրճով հարվածել է նրա գլխին, տղամարդը մահացել է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ