News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել այսօր՝ նոյեմբերի 22-ին, Գյումրիում քաղաքացու ինքնահրկիզման դեպքի վերաբերյալ:

Ըստ ԱԻՆ հաղորդագրության, այսօր ժամը 13։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է ինքնասպանություն գործել կախվելու միջոցով։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Քաղաքացի Ա․ Ա․-ն (ծնված 1987 թ․) իջել է ծառից և ինքնահրկիզվել:

Փրկարարները մարել են կրակը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր

Գյումրիում ինքնահրկիզված տղամարդն ունի գլխի, կրծքավանդակի, պարանոցի, զույգ վերին վերջույթների այրվածքներ

Տպել
Ամենաշատ