News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. անհատ ձեռնարկատեր Աննա Ալեքսանյանին պատկանող օբյեկտում (Երևան, Սևանի փողոց) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ:

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, ախտահանում, բացառվեն կեղտի կուտակումները, կառույցն ապահովված չէ տաք ջրով, անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով, հատակը, պատերն ու առաստաղը չունեն հարթ-նորոգ մակերես, պատուհանը չունի միջատապաշտպան ցանց, հումքի պատրաստման սեղանների մակերևույթները հարթ չեն և չեն պահվում նորոգ վիճակում, սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման և կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, ինչպես նաև՝ չեն իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Տպել
Ամենաշատ