News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Այս տարի Borsa Istanbul 100 բազային ինդեքսը բարձրացել է դոլարային արտահայտմամբ ավելի քան 80 տոկոսով, ինչը թույլ է տվել Թուրքիայի ֆոնդային շուկային աշխարհում ամենաշահութաբերը դառնալ, գրում է  Bloomberg-ը։

Սա ամենալավ ցուցանիշն է, որը ֆիքսվել է թուրքական ֆոնդային շուկայում 1999 թվականից ի վեր։

Գործակալության տվյալներով՝ տեղական ներդրողները որոշել են ներդրումներ կատարել իրենց երկրի բաժնետոմսերում ռեկորդային ինֆլյացիայի պայմաններում, որը հոկտեմբերին արդեն գերազանցել է 83 տոկոսը: Ընդ որում, Թուրքիայի կենտրոնական բանկը շարունակում է նվազեցնել տոկոսադրույքը հանուն տնտեսության աճի։ Վերլուծաբանները կարծում են, որ թուրքական բաժնետոմսերի գրավչությունը կպահպանվի 2023 թվականի առաջին կեսին նույնիսկ այն դեպքում, եթե երկրում ինֆլյացիան սկսի նվազել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ